Միայն ամենաալարկոտները կարծիք չհայտնեցին վարչապետի պաշտոնակատարի հայտարարության մասին, ուր նա խոսում է 350 հազար աշխատողի և 800 հազար, մեղմ ասած, չաշխատողի մասին:
Երևանը պաշտոնապես դառնում է Հայաստանի մայրաքաղաք 1918-ին, երբ հռչակվում է Հայաստանի Հանրապետությունը: Բայց էականը դրա պաշտոնական հռչակումը չէ, այլ դրան նախորդող մի քանի տարիների իրադարձությունները:
Ցուցակները մարդկության պատմության ուղեկիցներն են հնագույն ժամանակներից: Ուշադիր և ջանասեր պատմաբանը, որը միաժամանակ և քաղաքագետ է, պրպտելով առաջին հայացքից անկենդան և չոր ցուցակները, հաճախ դրանցից ավելի շատ բան կիմանա, քան ծավալուն ու մանրամասն տեքստերից: Ծավալուն տեքստերը հաճախ ստեղծվում են թաքցնելու կամ ծաղկեցնելու համար իրողությունները: Չոր ու ցամաք, անբովանդակ ցուցակները, դրանց կառուցվածքը, տողատակը, դասավորությունը պատմում են […]
Իհարկե, ընդունելի չեն հասարակությունը սպիտակների և սևերի, «ճռռացողների» և «ճռռացողների հաշվին ապրողների» բաժանելու մոտեցումները։ Նման բաժանումները պառակտում են հասարակությունները…
Տնտեսական շաբաթվա ամենացնցող ու ամենահակասական տեղեկատվությունները վերաբերում են էներգետիկայի ոլորտին: Նոյեմբերի 14-17-ին Երևանում անցկացվում է «Էներգետիկայի շաբաթ 2018» միջոցառումը:
Շատ է խոսվում այն մասին, որ մեր քաղաքական կյանքի գլխավոր սպառնալիքներից է նոր քաղաքական մենաշնորհի ձևավորումը: Իբր նախկին իշխանության օրոք դա՛ է եղել գլխավոր խնդիրը՝ պատճառը բոլոր մյուս խնդիրների, այսօր էլ նոր մենաշնորհն է դառնալու այդպիսին, ուստի՝ և մինչև ընդհանրապես մենաշնորհների խնդիրը չլուծվի, ոչինչ չի փոխվի:
Օրերս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ «աշակերտի հիմնական առաքելությունը դպրոցում պետք է լինի ոչ թե հիշելը, այլ մտածելն ու վերլուծելը»։ Այս պնդումը պարզաբանման կարիք ունի, քանի որ աշխարհում ներկայումս առկա է միտում՝ հիշելն ու մտածելն իրար հակադրելու, ինչը ճիշտ չէ։
Հասարակությունը, ի վերջո, վերլուծությունների արդյունքում չէ, որ վերահսկում է իշխանություններին: Եթե, իհարկե, վերահսկում է: Բայց վերլուծությունները միշտ էլ տարօրինակ փաստեր են ի ցույց դնում:
Ընտրական նոր օրենսգրքի հետ կապված իրավիճակը բավականին քննադատվեց (փաստարկները հայտնի են, այստեղ չենք կրկնի): Սակայն այդ քննադատությունն արդարացի կարող է լինել, մեր կարծիքով՝ միայն իրավիճակային, բայց ոչ սկզբունքային տեսակետից:
Շատ է խոսվում այն մասին, որ ուսուցիչները կարևոր են։ Բայց ուսուցիչների սոցիալական վիճակը շարունակում է մնալ շատ ծանր։ Այս իրողության արդյունքում ուսուցիչները ստիպված են զուգահեռ կատարել այլ աշխատանքներ։
Նյութականացավ վերջին ամիսների ամենասպասված իրավական փաստաթուղթը: Նյութականացավ ՀՀ օրենքի տեսքով:
Շատ մեծ ուշադրություն է պետք դարձնել դպրոցից, համալսարանից դուրս գտնվող միջավայրը կրթական դարձնելու վրա։ Հեռուստատեսային հաղորդումները, ինտերնետ միջավայրը, քաղաքային միջավայրը պետք է հագեցած լինեն ուսումնական ռեսուրսներով։
Որևէ կառավարություն չի կարող էապես ավելին լինել, քան այն հանրությունը կամ հանրային շերտերը, որոնցից ինքը ծնվել է, և որոնց ինքը ներկայացնում է: Մեկ-երկու քայլ առաջ լինել պարտավոր է, բայց մի քանի գլուխ բարձր լինել չի կարող:
Քաղաքական կրքերը կրկին ստվերեցին ամեն ինչ: Նորից մեր վիճակագիրների ժրաջան աշխատանքն աննկատ մնաց: Մենք՝ որպես հասարակություն, կրկին չնկատեցինք վիճակագրական հերթական տեղեկանքը: Նկատողներն էլ չտեսնելու տվեցին:
Կայանալիք արտահերթ ընտրությունները, որքան էլ կարևոր քաղաքական հանգրվան են, սակայն այն պատկերացումը, թե դրանք վերջնական հանգուցալուծում են տալու ընթացիկ քաղաքական խաղին, վերջնական մի իրավիճակ են արձանագրելու, հիմնովին սխալ կարող ենք համարել:
Անցած շաբաթ Մեծ Բրիտանայում և Սինգապուրում հայտարարվեց կրթական քաղաքականության մեջ կարևոր փոփոխություններ կատարելու մասին։ Մեծ Բրիտանիայի կրթության տեսչության պետ Ամանդա Սփիլմենը հայտարարեց, որ փոփոխություններ են լինելու դպրոցների տեսչավորման կարգում։
Տնտեսական տեղեկատվության պակասը մեր լրատվամիջոցները լրացնում են արտաքին աղբյուրներից ստացվող նյութեր վերահրատարակելով: Այս շաբաթ տնտեսական միջազգային լրատվությունը տարօրինակորեն համահունչ էր մեր տնտեսական խնդիրներին:
Ռուսական տիրապետության ամբողջ՝ գրեթե 100-ամյա շրջանում (1828-1918) թթ., Արևելյան Հայաստանը մնաց առանց այդ էլ՝ ոչ աշխարհի ամենազարգացած կայսրության առավել հետամնաց, չզարգացող մասերից մեկը, Ռուսաստանի յուրահատուկ կույրաղիքը՝ նույնիսկ ի համեմատություն հարևան՝ այսրկովկասյան այլ երկրամասերի:
Նոր կառավարությունը խոստանում է ուշադրություն դարձնել երկրի արդյունաբերության զարգացմանը: Սակայն այս ոլորտի մասին որևէ ծրագիր հրապարակված չէ: Հետևաբար՝ դժվար է ասել՝ նոր իշխանությունների հայտարարությունը պարզ պոպուլիզմի դրսևորո՞ւմ է, թե՞ լուրջ մտադրություն:
Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն էր։ Գրադարանավարությունը Հայաստանի, թերևս, ամենաչգնահատված մասնագիտություններից է։ Նման իրավիճակի բազմաթիվ պատճառներից գլխավորը, թերևս, այն է, որ հայերն առանձնապես աչքի չեն ընկնում ընթերցասիրությամբ։
Կոնկրետ բովանդակայինը պետք է գա հասարակությունից: Բայց ինչպիսի՞ հասարակությունից: Բախտի քմահաճույքին թողած, իր պոտենցիալ մրցակիցներից՝ ներսի և դրսի ուղեղներից անհամեմատ ավելի աղքատ և թույլ, չկազմակերպված հանրությունից ծիծաղելի է սպասել ինքնուրույն քաղաքական դաշտի ձևավորում: Հենց այստեղ է պետության գործը՝ նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի մեծամասնությունը կարողանա մրցակցել ուժեղների հետ:
Հայաստանի միացումը Ռուսաստանին 19-րդ դարի սկզբում ընդհանուր առմամբ դրական երևույթ է համարվել ոչ միայն՝ սովետական (բաց թողած վաղ սովետական շրջանի ավելի բարդ մոտեցումները), այլև՝ նախասովետական շրջանում՝ թե՛ հայ առաջադիմականնների՝ լիբերալների, թե՛ պահպանողականների կողմից, և որակվել է՝ որպես «ազատագրում»:
Հասկանալի է, որ առաջիկա ամիսներին Հայաստանում շատ ավելի մեծ ուշադրության են արժանանալու քաղաքական և տնտեսական խնդիրները, քան կրթական հարցերը։ Բայց մյուս կողմից՝ հեղափոխությունից հետո Հայաստանի ուսումնական հաստատություններում առկա է աննախադեպ լարվածություն։
Սեպտեմբերի 27-ին կառավարությունը հաստատեց 2019թ. բյուջեի նախագիծը: Սա նոր կառավարության առաջին բյուջեն էր: Հետևաբար` պիտի ընդունվեր հատուկ ուշադրությամբ: Ուզող ու չուզող, խոշորացույց ու մանրադիտակ պատրաստ պահած՝ սպասում էին:
Ծովահենները սովորական ավազակներ են, որոնք կողոպտում են նավերը և խլում ուրիշի հարստությունը: Ինչո՞ւ է այդ դեպքում նրանց շուրջ ստեղծված ռոմանտիկ լեգենդ, ինչո՞ւ է ծովահենների կերպարը գրավիչ, ինչո՞ւ է ամեն տղա մանուկ հասակի իր երազանքներում նախընտրում լինել ծովահեն, այլ ոչ թե, օրինակ՝ սրբակենցաղ մեկը:
Հայաստանի կրթական համակարգի ձախողումների հիմնական պատճառներից մեկն այն է, որ բարեփոխումներն իրականացվել են մակերեսային ձևով։ Որպես կանոն՝ բարեփոխումներն իրականացվել են միջազգային ֆինանսական աջակցությամբ։ Նման ծրագրերը, բնականաբար, ունենում են կարճատև ժամանակացույց։
Քաղաքական կրքերը կրկին հանգում են: Առժամանակ, իհարկե: Իշխանություններն անհրաժեշտության դեպքում առայժմ երաշխավորված հնարավորություններ ունեն դրանք ոգեկոչելու: Բերման ենթարկված-ձերբակալված ու ապա ստորագրությամբ, կամ գրավի դիմաց ազատ արձակված բազում հրապարակային կերպարներ կան: Քաղաքական ու քրեական կերպարներ:
Վերջին ամիսներին Հայաստանում առաջարկներ են հնչում այս կամ այն առարկան դպրոցական ծրագրից հանելու մասին։ Խստացվելու է նաև դպրոցների ավարտական քննությունների անցկացման գործընթացը։
Քաղաքական ու քաղաքականամերձ կրքերը նորից ստվերում են ամեն ինչ: Ոչ մի ոլորտ հասարակական ուշադրության չի արժանանում: Մամուլում ու սոցցանցերում միայն նախընտրական դեպքեր են:
Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղարը՝ Ազեր Ղասիմովը, սեպտեմբերի 17-ին պատասխանել է Հայաստանի վարչապետի Երրորդ մասում նախըտրական հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած ելույթին: