Միտքն ինքնին նյութական չէ, սակայն նրա կրողը նյութական է։ Եթե մարդն ունի ոչ կառուցողական մտածելակերպ, ապա նա կարող է աներևույթ մտքերի միջոցով իր իրական կյանքը լցնել սթրեսով և անհաջող գործողություններով։
Այս երևույթը հաճախ հանդես է գալիս ոչ ճիշտ կառուցվածքով, քանի որ մարդը, լինելով սոցիալական էակ և կարևորելով դիմացինի գնահատանքն իր տեսակի հանդեպ, չի կարող գոյություն ունենալ առանց ուշադրության և կարևորվելու։
2017 թվականը շատ հագեցած տարի էր կրթության համակարգում։ Երբեք մամուլում, հանրայինի տարբեր հարթակներում կրթության մասին այդքան չէին խոսել և գրել, որքան այս տարի։
Աննկատ մոտեցավ Եվրասիական տնտեսական միության անդամակցման երրորդ տարեդարձը: 2013-ին, երբ մեր իշխանությունները «կտրուկ ու անսպասելի» ստորագրեցին այդ միությանն անդամակցելու փաստաթղթերը, մեզ բոլորիս մեծ-մեծ խոստումներ տվեցին:
Հոգեբանության մեջ կա մի հասկացություն, այն է՝ թայմ մենեջմենթ, որը սովորեցնում է ժամանակի ճիշտ կազմակերպում: Ի՞նչ է նշանակում ժամանակի ճիշտ կազմակերպումը:
Ինչո՞ւ ենք այդքան մեծ լարվածություն և չհասցնելու զգացողություն ունենում տոներից առաջ։ Ինչո՞ւ ենք հանգստից հետո մեծ դժվարությամբ վերադառնում աշխատանքային գործունեությանը։
Կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու առաջարկ։ 2009 թվականին, երբ ընդունվեց այդ օրենքը, նախատեսված էր, որ 2018 թվականի օգոստոսի 20-ից հետո դպրոցում որպես ուսուցիչ չեն կարող աշխատել միջնակարգ, միջին մասնագիտական և թերի բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչները։
Այս օրերին լրատվամիջոցներում ամենահիշատակվող թեման գներն են: Բոլորս էլ գիտենք, որ Ամանորից առաջ գները մեր երկրում բարձրանալու անզուսպ հակում ունեն: Հատկապես՝ սննդամթերքի գները:
Աշխարհը լի է անբուժելի հիվանդություններով և համաճարակներով, որոնք էականորեն կրճատում են մարդկային պոպուլյացիան: Սակայն, բացի ֆիզիկական և օրգանական համակարգին վնաս հասցնող համաճարակներից, գոյություն ունեն նաև հոգեբանական բնույթ կրող համաճարակներ…
Անցած շաբաթ Ազգային ժողովը հաստատեց 2018 թվականի պետական բյուջեն, որով 2018 թվականին կրթությանը շուրջ 500 միլիոն դրամ պակաս կտրվի, քան 2017 թվականին։
Մեր վարչապետը պաշտոնավարման հենց սկզբից հայտարարեց, որ Հայաստանում անթույլատրելի շատ են ոչ աշխատանքային օրերը: Հայտարարեց: Խոստացավ կրճատել: Չկրճատեց:
Երեխաներն աշխարհը, կյանքը, մարդկանց ընկալում են այնպիսին, ինչպիսին նրանք կան: Հետևաբար՝ երեխայի հետ ընկերության մասին խոսելիս պետք է օգտագործել հասարակ և հասկանալի բառեր:
Որպես կանոն՝ երեխան վախենում է քնել, քանի որ լռության և դադարի մեջ արթնանում են տագնապն ու անհանգստությունը, որոնք կապված են ինչ-որ իրադարձությունների և ապրումների հետ, որոնք երեխան չի նկատում՝ ցերեկային լեցուն առօրյա ունենալու պատճառով:
Ծանր հիվանդությամբ տառապող մարդուն ջերմություն իջեցնող դեղ տալով՝ խնդիր չենք լուծի։ Պարզապես վերապատրաստումներ անելը, ծրագրեր վերանայելը խնդրի լուծում չեն, քանզի դրանք այլևս չունեն համակարգը փոփոխությունների տանելու զորություն։
Ամենայն հավանականությամբ, առաջին հերթին այս երկրների առաջ կփակվեն ԵՄ-ի բոլոր հիմնադրամները: Նույնիսկ հայտնի է, թե երբ կհայտարարվի պատժամիջոցների ցանկը: Մի շտապեք ուրախանալ, թե այս ամենի հետ Հայաստանն աղերս չունի:
Ագրեսիան ուժ է, որը հատուկ է բոլոր կենդանի օրգանիզմներին: Այն կյանքի էներգիան է և, ըստ պահանջմունքի՝ շրջակա միջավայրից անհրաժեշտը վերցնելու միտում է: Այն հնարավորություն է տալիս պաշտպանել անձնային տարածքը և սեփական գոյության իրավունքը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը։ Նմանատիպ առաջին ծրագիրն ընդունվել է 2001-2005 թվականներին, երբ Կրթության և գիտության նախարարն էր Էդուարդ Ղազարյանը։
Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից հետո մեր և ռուսական լրատվամիջոցներում սկսեց քննարկվել Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն փոխհարաբերությունների զարգացման հարցը:
Ի՞նչ է սոցիալական կյանքը և այդ կյանքի ընթացքում արտահայտվող ճգնաժամերը: Ըստ հոգեբանների, մարդը, լույս աշխարհ գալով և շրջակա միջավայրին հարմարվելով, ունենում է որոշակի ճգնաժամեր, որոնք արտահայտվում են տարիքային տարբեր փուլերում:
Հուզական այրումը միանգամից չի առաջանում, այն ունենում է իր տևական թաքնված շրջանը: Սկզբնական փուլում անձը զգում է, որ պարտականությունների հանդեպ իր ոգևորվածությունը մարում է:
Որպես կրթության ոլորտի շարքային աշխատող՝ մտահոգված եմ կրթության հանդեպ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքով։ Արդյո՞ք մենք գիտակցում ենք, թե հեռահար ինչ վնասներ է պարունակում կրթության համակարգը շարունակաբար խեղճացնելը և էլիտար կրթության ձեռքբերումներով իրականությունը վարագուրելը։
Վիճակագրական ծառայությունը տնտեսական ակտիվության, արդյունաբերության ու գյուղատնտեսության երկնիշ աճի մասին պաշտոնական տեղեկատվություն հրապարակեց: Բայց ոչ ոք չհասցրեց լիաթոք ուրախանալ: Ո՛չ պաշտոնական տեղեկատվությանը վստահողները, ո՛չ էլ այդ տեղեկատվության վրա չարախնդացողները:
Հուզական այրումն առկա է, երբ մարդը գտնվում է և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես, և՛ մտավոր հյուծված վիճակում: Նման վիճակում գտնվող անձը չի կարողանում վաղ արթնանալ և անցնել մտավոր աշխատանքի:
Ներկա ժամանակահատվածում գոյություն ունեն վախերի տարբեր դասակարգումներ: Ըստ այդ դասակարգումների՝ նման հուզական կարգավիճակի բազմազանությունը կարելի է բաժանել բնական, սոցիալական և ներքին վախերի:
Կրթության ոլորտում այսօր ստեղծված իրավիճակը նման է խճանկարի (puzzle) կտորների, որի նկարը չունենք։ Մենք ունենք խճանկարի կտորները, փորձում ենք այն հավաքել, բայց քանի որ չունենք նկարը, չենք կարողանում հասնել ցանկալի արդյունքի։
Ուսանողական պայքարը դադար վերցրեց: Տարկետման հարցի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար ժամանակ կա: Ժամանակ կա նաև հասկանալու, թե իրենից ինչ է ներկայացնում Հայաստանի բուհական համակարգը, և ովքեր են մեր ուսանողները: Մինչ 90-ականների ժողովրդագրական ալիքի «հարվածը» մեր բուհական համակարգում ուսանողների քանակը գերազանցում էր 100 հազարը: Վերջին տարիներին ուսանողների քանակը սահուն կրճատվում է. 2012/13 ուստարում բուհ ընդունվել […]
Նորաստեղծ ընտանիքում զույգերը հաճախ դժգոհում են, որ իրենց ընտրյալը մինչ ամուսնությունն այլ մարդ էր, իսկ ամուսնությունից հետո՝ լիովին այլ: Արդյո՞ք նման երևույթն իրատեսական է: Ի՞նչ է իրականում կատարվում ամուսինների փոխհարաբերություններում, որ հնարավորություն է տալիս զույգերին նման եզրահանգման գալ:
Մեր իրականության մեջ բազմաթիվ դեպքեր կան, երբ զույգերն առանց միմյանց չեն կարող ապրել, սակայն, միասին լինելով հանդերձ, չգիտեն՝ ինչ է իրական երջանկությունը:
Հայաստանի կրթական համակարգում բովանդակային փոփոխություններ իրականացնելու հիմնական ձևերից մեկը դասացուցակում նոր առարկաներ ներառելն է։ Մեզ մոտ ավելի շատ կարևորվում է ինչ-որ բաների մասին սովորեցնելը, քան այն, թե ինչ ձևերով ենք սովորեցնում։
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի կանայք և տղամարդիկ. 2017» տեղեկագիրը: Բավական հետաքրքիր ուսումնասիրություն է: Հատկապես, եթե հիշենք, որ իշխանությունները խորհրդարանում քննարկման են դրել Ընտանեկան բռնությունների կանխարգելման օրենքի նախագիծ: Ուսումնասիրությունը մեկ այլ արժեք էլ ունի: