Սաակաշվիլին մանրամասնել է, որ իր գործողությունների ծրագիրը հենված է լինելու վրացական փորձի վրա:
Համապատասխան որոշումն ընդունել է Թուրքիայի Հիմնադրամների բարձրագույն խորհուրդը:
«Ռուսաստան-ԱՄՆ սուր հակամարտության պայմաններում Բաքուն հույսեր ունի, որ Ռուսաստանը Հարավային Կովկասի համար ժամանակ չի ունենա, ուստի ՌԴ հետաքրքրությունը տարածաշրջանային խնդիրներում կսկսի նվազել»:
Հունվարի 31-ին Գորիս-Աղավնո ճանապարհահատվածին Հիմնադիր խորհրդարանի կողմից կազմակերպված ավտոերթի մասնակիցների ու ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքները դեռևս ուսումնասիրվում են ԼՂՀ ոստիկանության կողմից:
Թեև «Շրջանառության հարկի մասին» օրենքը հետաձգվել է մինչև հուլիս ամիս, սակայն ՓՄՁ-ների ներկայացուցիչների բողոքի ակցիաները շարունակվում են, քանի որ նրանք պահանջում են օրենքի ամբողջական կասեցում:
Վեճը հրազդանցիների եւ նույն գյուղի բնակիչների միջեւ է եղել՝ աղջկա առեւանգման պատճառով: Մոտ տասը հոգի Հրազդանից մեկնել են Հաղարծին, բնակիչներից մեկի տուն, պնդելով, թե տվյալ բնակչի 31-ամյա ազգականը առեւանգել է հրազդանցի իրենց բարեկամուհուն:
ՀՀ քաղաքացի Գերման Ոսկանյանի սպանության դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Կ.Ոսկանյանին։
Մենք մտադիր ենք զորակոչել անհրաժեշտ քանակությամբ մարդկանց, որպեսզի մեր բանակի թվակազմը հասցնենք մինչև 100.000-ի:
«Ժողովուրդ, մեր այս դավաճան իշխանությունները այսօր Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդների միջև ուզում են թշնամություն սերմանել»,- Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռի հրապարակումից առաջ այս մասին վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ամբաստանյալ Վարդան Վարդանյանը:
Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
Այս պահին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցի վերաբերյալ:
Այսօր ԱԺ-ի դիմաց ՓՄՁ-ների ներկայացուցիչների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողները ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգմավոր Զարուհի Փոստանջյանին խնդրեցին մեկնաբանել հունվարի 31-ին Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամների և ոստիանների միջև տեղի ունեցած միջադեպը: Նա պատասխանեց, որ ամեն ինչ պարզ է և արդեն շատ է մեկնաբանվել. «Իհարկե, խաղաղ երթի մասնակցի նկատմամբ բռնություն կիրառելն անթույլատրելի է: Ինձ թվում է՝ այնտեղ ամեն ինչ պարզ է, կարիք չկա ավելորդ մեկնաբանությունների»,- նշեց պատգամավորը:
Այս որոշումը, սակայն, ՓՄՁ-ների ներկայացուցիչներին չի գոհացնում, քանի որ նրանք մտավախություն ունեն, որ կլինի այն, ինչ հոկտմեբեր ամսին տեղի ունեցավ, ու այս հարցին ոչ մի լուծում չի տրվի: Ըստ նրանց՝ կառավարությունը հետաձգեց օրենքի կիրառումը՝ ընդամենը ժամանակ շահելու նպատակով, իսկ ամռանը նրանք հանգստի կգնան, ու ՓՄՁ-ների ներկայացուցիչներն այդ ժամանակ ոչ մեկին չեն կարող բողոքել:
«Ինչի՞ պետք է ոստիկանը հենց էնպես հարձակվի, տեսանյութը առանց ձայնի է, ո՞ւր է ձայնը, դե հա դրանում երեւում է, թե ոստիկաններն ինչպես են հարձակվում, հիմա ո՞վ կարող է վստահ լինել, որ առանց որեւէ բան ասելու հարձակվում են, կարո՞ղ է նորմալ մարդը հարձակվի մեկ ուրիշ մարդու վրա, եթե որեւէ բան չի եղել, դե թող երթ կազմակերպեին՝ գնային սահմանին կանգնած զինվորների կողքին կանգնեին»:
Տաքսիների լիցենզավորման նոր պայմանները, որի համաձայն՝ 2014թ. դեկտեմբերի 25-ից դեղին համարանիշերը կրկին փոխվում են սպիտակի, ըստ Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի՝ ճիշտ որոշում չէ:
2015թ. հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած ավտոերթը դեպի Արցախ կանխվեց «Ազատ» Արցախի մուտքի մոտ` ոհմակի կողմից, որոնց զգալի մասը կրում էին ոստիկանական համազգեստ:
«Մեր պատվիրակության դիրքորոշումը ուղղորդված չէր որևէ մեկի կողմից, հակառակը՝ դա քվեարկություն էր, որ բխում էր այդ պահին այդտեղ ստեղծված իրավիճակից: Քվեարկության հիմնական հարցադրումը կայանում էր նրանում, թե ովքեր են կողմ, որ ՌԴ պատվիրակության լիազորությունները դադարեցվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
«Հունվարի 31-ին նախատեսված էր Հայաստանի հիմնադիր խորհրդարանի ավտոերթը դեպի Արցախ, որի ընթացքում նախատեսվում էր նաև քարոզչական աշխատանք: Դեպի արցախ ավտոերթը անընդունելի և անթույլատրելի են համարել արցախյան ազատամարտի վետերանները, իրենց միավորող կառույցի կողմից տարածելով հայտարարություն` հավաստիացնելով, որ չեն թուլատրելու դրա իրականացումը, քանի որ ժողովրդի անունից խոսող, սակայն նույն ժողովրդի իրական ցանկություններին և մտահոգություններին անտեղյակ մի խումբ անձանց այդօրինակ վարվելակերպը ոչ միայն անիմաստ, այլև ազգային միասնությանն ու նրա անվտանգությանը սպառնացող հանցավոր ծրագիր է»:
Անկախ միջպետական հարաբերություններից՝ թուրքերի պահվածքի տեսանկյունից կա դրական դինամիկա:
Անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ իր մոտ խորհրդակցություն հրավիրելու ոչ իշխանական ուժերի պահանջին, Գ.Սահակյանը նշեց, թե ոչ իշխանական ուժերը դա պահանջում են միայն ժողովրդին ի ցույց դնելու համար, թե՝ «ժողովո՛ւրդ, տեսեք՝ ինչ ենք անում», իսկ «10-րդ օրը» կմոռանան այնպես, ինչպես սահմանամերձ ժողովրդին մոռացան, թե ոնց են. «Ստիպված մենք գնացինք, տեսնենք, թե էլ ինչի կարիք ունեն»:
Վերաքննիչ դատարանը քիչ առաջ հրապարակեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով որոշումը: Դատարանը մերժեց գործով 14 ամբաստանյալների պաշտպաների բողոքը և օրինական ուժի թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Լեհաստանի արտգործնախարարն անբնական է համարել այն, որ պատերազմի ավարտը նշվում է այնտեղ, ուր սկիզբ է առել այդ պատերազմը:
«Երևանում՝ «Մալաթիա» տոնավաճառում բանվոր է, «օրը 3 հազար դրամ է աշխատում, որի կեսը ճանապարհածախս է տալիս… Դառը տանջվի, երեխա մեծացնի, սենց լինի»
Ավոտերթով Արցախ գնացած 140 մարդիկ, բնականաբար, այնտեղ հեղափոխություն չէին անի: Անդրադառնալով Հիմնադիր խորհրդարանի և ԼՂՀ ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպին՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Իգոր Մուրադյանը. «Ես նույնիսկ չեմ էլ կարծում, թե այնտեղ որևէ էական սոցիալական ակցիա կլիներ»:
Կառավարության համապատասխան հրամանագիրը ստորագրվել է նախորդ տարվա դեկտեմբերին:
168.am-ի դիտարկմանը, թե՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում՝ մեկնաբանելով Բերձորում տեղի ունեցած միջադեպը՝ հարց էր հնչեցրել, թե ինչո՞ւ է Հիմնադիր խորհրդարանի կողմից տարածված տեսանյութը առանց ձայնի, նաև նշել էր, թե «ամենաբարձր մակարդակով» Նախախորհրդարանի անդամներին ասվել էր, որ դրա ժամանակը չէ, Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը պատասխանեց.
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը բարձր է գնահատել ադրբեջանական պատվիրակության պահվածքը:
«Շարժում 88» կուսակցությունը խստորեն դատապարտում է հունվարի 31-ին ԼՂՀ եւ ՀՀ սահմանին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնությունները, ազատ կամարտահայտման եւ մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարումները։
Քոհենը կարծում է, որ Իրանը համաձայնվել է բանակցել, քանի որ չի ունեցել մանևրելու հնարավորություն և հայտնվել է փակուղային իրավիճակում:
ՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ եթե հանձնաժողովում դոմինանտ լինելու է մի ուժ, իսկ մնացածը պարզապես ապահովելու են «մասովկա», ապա ԲՀԿ-ն չի մասնակցի դրա ձևավորմանը: