Բաժիններ՝

Ինչո՞ւ են Հաղթանակի օրը նշում Մոսկվայում և ոչ թե Լոնդոնում կամ Բեռլինում. Լեհաստանի արտգործնախարար

RMF FM ռադիոկայանի փոխանցմամբ՝ Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու են Հաղթանակի օրը նշում Մոսկվայում և ոչ թե Լեհաստանում.

«Ինչո՞ւ ենք մենք այդքան հեշտությամբ սովորել նրան, որ հենց է Մոսկվան այն վայրը, ուր նշում են ռազմական գործողությունների ավարտը, և ոչ թե Լոնդոնը կամ Բեռլինը, ինչը կլիներ ավելի բնական»: Լեհաստանի արտգործնախարարն անբնական է համարել այն, որ պատերազմի ավարտը նշվում է այնտեղ, ուր սկիզբ է առել այդ պատերազմը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին պլանավորում է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի կապակցությամբ եվրոպական երկրների առաջնորդներին մայիսի 8-ին հրավիրել Լեհաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս