ՌԴ Պետդումայի ընտրություններին առցանց մասնակցել է ավելի քան 3,5 միլիոն ընտրող

Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին հեռակա քվեարկել է ավելի քան 3,5 միլիոն ընտրող, TASS-ի փոխանցմամբ՝ հայտնում է Հեռակա էլեկտրոնային քվեարկության դաշնային պորտալ:

Մոսկվայի ժամանակով ժամը 13:20-ի դրությամբ 3,505,181 ռուսաստանցի արդեն քվեարկել էր առցանց։ Ընդհանուր առմամբ, դաշնային հարթակում հեռակա էլեկտրոնային քվեարկությանը մասնակցելու համար դիմել է ավելի քան 4 միլիոն մարդ։

Ռուսաստանում Պետդումայի եռօրյա ընտրությունները մեկնարկել են ուրբաթ, այսօր վերջին օրն է:

Սրանք խորհրդարանական առաջին ընտրություններն են, որ անցկացվում են Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո: Քվեարկություն է կազմակերպվել նաև ուկրաինական օկուպացված տարածքներում։

450-տեղանոց Պետդումայի ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն, այդ թվում՝ իշխող «Եդինայա Ռոսիան»: Բոլոր ուժերը կողմ են Ուկրաինայում արդեն 5-րդ տարին ընթացող պատերազմին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930