Ի՞նչ է անում ԼՂՀ ոստիկանությունն ավտոերթի միջադեպի գործով
Հունվարի 31-ին Գորիս-Աղավնո ճանապարհահատվածին Հիմնադիր խորհրդարանի կողմից կազմակերպված ավտոերթի մասնակիցների ու ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքները դեռևս ուսումնասիրվում են ԼՂՀ ոստիկանության կողմից:
Այս մասին, ի պատասխան «Արցախպրես»-ի այն հարցադրմանը, թե արդյո՞ք քրեական գործ է հարուցվելու` միջադեպի հետ կապված, տեղեկացրին ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից` հավելելով, որ արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ:



