Բաժիններ՝

10 օր անց ԴԺՀ-ում կհայտարարվի համընդհանուր զորահավաք. Զախարչենկո

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 10 օր անց ԴԺՀ-ում կհայտարարվի համընդհանուր զորահավաք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է կամավոր զորահավաքի մասին.

«Մենք մտադիր ենք զորակոչել անհրաժեշտ քանակությամբ մարդկանց, որպեսզի մեր բանակի թվակազմը հասցնենք մինչև 100.000-ի: Դա կլինի կամավոր զորահավաք: Հակառակորդն ուժեր ու տեխնիկա է կուտակում՝ հավանաբար հարձակման համար: Մեզ անհրաժեշտ է շտկել իրավիճակը»:

ԴԺՀ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց հաջողվել է երեկ երեկոյան ՀՕՊ-ի միջոցներով Գոռլովկա բնակավայրի մոտ կործանել ուկրաինական ինքնաթիռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս