Բաժիններ՝

Արցախի հեռուստաընկերությունն անդրադարձել է Բորձորի միջադեպին. «Նման խաղեր թույլ չենք տալու» (տեսանյութ)

TVArtsakh-ը անդրադարձել է հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպին.

«Հունվարի 31-ին նախատեսված էր Հայաստանի հիմնադիր խորհրդարանի ավտոերթը դեպի Արցախ, որի ընթացքում նախատեսվում էր նաև քարոզչական աշխատանք: Դեպի արցախ ավտոերթը անընդունելի և անթույլատրելի են համարել արցախյան ազատամարտի վետերանները, իրենց միավորող կառույցի կողմից տարածելով հայտարարություն` հավաստիացնելով, որ չեն թուլատրելու դրա իրականացումը, քանի որ ժողովրդի անունից խոսող, սակայն նույն ժողովրդի իրական ցանկություններին և մտահոգություններին անտեղյակ մի խումբ անձանց այդօրինակ վարվելակերպը ոչ միայն անիմաստ, այլև ազգային միասնությանն ու նրա անվտանգությանը սպառնացող հանցավոր ծրագիր է:

Հայտարարությամբ են հանդես եկել նաև Արցախի երիտասարդական կառույցներները` ընդգծելով, որ օրենքով թույլատրելի բոլոր հնարավոր միջոցները օգտագործելով՝ տարաբնույթ միջոցառումների միջոցով կանխելու են հասարակությանը ապակայունացնող ցանկացած ուժի մուտքը Արցախ: Երեկ էլ հայտարաություն է տարածել ՀՅԴ Արցախի ԿԿ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728