«Գոյություն ունի թանկացման 2 տեսակ՝ նոմինալ և կրիմինալ: Թանկացումը, որը նոմինալ է, ունի խորը պատճառներ ու մեծ խնդիրներ, մենք այդ հարցերով զբաղվում ենք: Բայց կրիմինալ թանկացման մասին ևս մեկ անգամ ես բարձրաձայնում եմ՝ կան տեխնոլոգիական կամ այլ ավազակային մեթոդներ, որոնք առանց նոմինալ գինը բարձրացելու՝ իրական գինը բարձրացնում են, այսինքն՝ հացի մեջ օդ, շաքարավազի մեջ՝ ջուր, կարագի մեջ՝ ջուր, հավի կամ հավամթերքի մեջ սառույց են վաճառում… այդ շղթան անվերջ կարող ենք թվարկել»,- այս մասին այսօր ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
HaՀակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:
Հունվարի 31-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Խանջյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Հայկ Գ.-ին:
ԵԽԽՎ-ի հետ համագործակցությունից հրաժարվելը չի նշանակում նրանում ներկայացված ազգային պատվիրակությունների հետ համագործակցության դադարեցում:
Անհրաժեշտ է կանգնեցնել Պուտինին, սակայն ինչպե՞ս:
Այսօր Ազգային ժողովի նիստում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն անելու և ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ կառավարությունը բոլորովին նպատակ չի հետապնդում փոքրերի միջոցով խոշորի ստվերի դեմ պայքարել:
Փորձագետների կարծիքով՝ Պուտինի վարկանիշն արհեստական է առաջին հերթին նրա համար, որ այն գոյացել է տեղեկատվական վակուումի պայմաններում:
Պարզվում է, թուրքական դիվանագիտության համար ընդունելի է ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու՝ Թուրքիայի Նախագահին ուղղված ՀՀ Նախագահի հրավերին չպատասխանելով՝ հենց այդ օրը տեղափոխել Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին նվիրված միջոցառումները և ավելին՝ հանդգնել դրանց ներկա գտնվելու՝ բոլոր բարոյական չափանիշներին հակասող հրավեր ուղարկել ՀՀ Նախագահին։
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին` Ճոյտին ձերբակալել են: Ինչպես գրում է Newsbook.am-ը, նախկին պատգամավորի նկատմամբ քրեական գործ են հարուցել Ֆիանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինները:
Փետրվարի 3-ին, 4-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
Դիտարկմանը, թե Ֆրանսիայում եք եղե՞լ, որ դատապարտել եք ահաբեկչությունը, Գ.Սահակյանը պատասխանել է, թե չի ընդունում պատերազմական գոտում որևէ ակցիա. «Երկրորդը՝ չեմ ընդունում, իհարկե, մեր պատգամավորներից մեկն անբարոյականություն անվանեց, ես ավելին կասեմ, որ որևէ ակցիա կապվի ապրիլի 24-ի առումով, բայց եթե այդտեղ օրենքի խախտումներ են եղել, ինչ-որ մարդիկ խոշտանգվել են, կամ ինչ-որ ձևով նրանց իրավունքները ոտնահարվել են, կարծում եմ, ես այն անձնավորությունն եմ, որ պիտի անընդհատ ինֆորմացիա ստանամ»:
Գիշերային ուղևորները՝ հեռուստացույցով:
Պարբերականի հաջորդ համարը վաճառքի կհանվի մի քանի շաբաթ անց:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Աբովյան քաղաքի Եղբայրության փողոցի թիվ 3 շենքի բակից բերման է ենթարկվել հունվարի 24-ից հետախուզվող, 1969 թ. ծնված Մեխակ Ֆ.-ն:
Այս մասին այսօր Մինսկում հայտարարել է Բելառուսի գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացը:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Օպտիկ Սթայլ» խանութի սրահից գողություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ես գիտեմ, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը ցանկանում են Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ապօրինի ազատությունից զրկելու և բռնաբարության փորձի դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով և 34-138-րդ հոդվածի 1-ին մասով կատարված քրեական գործի նախաքննությունը:
Փետրվարի 2-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 8 անձ:
«Արժե՞ ՀՀ ներքին քաղաքական հարցերում խառնել Արցախի ժողովրդին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հրապարակախոս Հարություն Հարությունյանը` անդրադառնալով շաբաթ օրը Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած՝ դեպի Արցախ ավտոերթի մասնակիցներին ծեծի ենթարկելու փաստին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է 2015 թ. հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած տեղեկատվական ավտոերթի մասնակիցների, այդ թվում կանանց, երեխաների և լրագրողի նկատմամբ ԼՂՀ Բերձոր համայնքի մոտ ԼՂՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից իրականացված շուրջկալ օպերացիայի միջոցով իրականացված բռնությունները:
Այն բաղկացած կլինի 7500 զինծառայողից, որոնք կներկայացնեն աֆրիկյան 54 երկիր:
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից ազատելու մասին:
2015 թվականի մարտից մինչև 2016 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում Իրանը պլանավորել է արձակել երեք նոր արբանյակ:
Խորհրդակցությունից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ այսօրվա արտահերթ նիստը հետաձգվել է մինչև հաջորդ քառօրյա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցությունը: Այս դրույթից ելնելով` Դուք քայլեր եք կատարել հայ ժողովրդի տարբեր քաղաքական գաղափարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու, քննարկելու և լուծումներ գտնելու համայն հայության ազատագրված հայրենիքի մի մասի` Անկախ Արցախի ապագայի համար:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում ավագանու նիստերի առցանց հեռարձակումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, և իրականացված աշխատանքների շնորհիվ փետրվարի 10-ին կայանալիք Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը համաժամանակյա ռեժիմով կհեռարձակվի: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Հետաքննության տվյալներով՝ այդ անձինք որոշակի դերակատարություն են ունցել 2013 թվականի օգոստոսին Կարդաս քաղաքում 16 ոստիկանի սպանության գործընթացում:
Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե դրական չի համարում այն, որ տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենաների վրայից պետք է հանվեն դեղին համարանիշերը: Նրա խոսքով՝ այդպիսով հասարակությունը գոնե տեղեկանում է, որ տվյալ ավտոմեքենան լիցենզավորված է, և որոշակի հսկողություն կա այդ մեքենաների նկատմամբ:
Տեղի է ունեցել շատ վատ զարգացում, որ իրոք բոլորիս համար վատ է, վատ հոգեբանական վիճակում ենք: Բայց պետք է փաստել, որ այդ նախաձեռնություններն իրականացնողները հասել են իրենց նպատակին: Նրանց նպատակը եղել է այ այդպիսի իրավիճակ ստեղծելը՝ ոստիկաններին պրովոկացիայի ենթարկելով: