Սաակաշվիլին կարող է գլխավորել Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն

Ուկրաինական Censor պորտալին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է մասնակցել Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի պաշտոնի շուրջ հայտարարված մրցույթին:

Սաակաշվիլին մանրամասնել է, որ իր գործողությունների ծրագիրը հենված է լինելու վրացական փորձի վրա: Բացի այդ, Սաակաշվիլին մտադիր է լուծել արտասահմանում կալանքի տակ պահվող Յանուկովիչի ընտանիքի ու ընկերների ակտիվներն Ուկրաինա վերադարձնելու հարցը: Դեռևս նախորդ տարեվերջին սկսեցին լուրեր տարածվել, թե Սաակաշվիլին կարող է գլխավորել Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն:

Ուկրաինայի իշխանությունները նոր կառավարություն կազմելիս Սաակաշվիլուն առաջարկել էին փոխվարչապետի պաշտոնը, սակայն այն ժամանակ նախկին նախագահը չէր ընդունել այդ առաջարկը՝ ընդգծելով, որ իր համար առաջնահերթն իր երկիր Վրաստան է, և որ ինքը պատկանում է Վրաստանին:

Տեսանյութեր

Լրահոս