Հովիկ Աբրահամյանը ԱԺ խմբակցությունների հետ փակ քննարկում է անցկացնում
Այս պահին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցի վերաբերյալ:
Հանդիպում-քննարկմանը մասնակցում են նաև ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները՝ ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը: Իսկ ՕԵԿ-ից քննարկմանը մասնակցում է Հեղինե Բիշարյանը:



