Վերաքննիչ դատարանը հրապարակեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով որոշումը

Վերաքննիչ դատարանը քիչ առաջ հրապարակեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով որոշումը: Դատարանը մերժեց գործով 14 ամբաստանյալների պաշտպաների բողոքը և օրինական ուժի թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռով՝ գործով ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել խուլիգանության կատարման մեջ և դատապարտվել 1-7 տարվա ազատազրկման: Միայն ամբաստանյալներից երկուսը՝ Մկրտիր Հովհաննիսյանն ու Ալբերտ Մարգարյանն արդարցվել էին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքում:

Նշենք, որ այսօր վերաքննիչ դատարանում որոշման հրապարակմանը մասնակցում էր նաև «Ժառանգություն« կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս որոշման հրապարակումից հետո ասաց. «Ո՛չ հանուն Հայաստանի Հանարպետության»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728