Վ․ Սարգսյանի անվ․ Ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում (տեսանյութ). 1in.am
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված ուսանող, 19-ամյա Հայկազ Բարսեղյանի ընտանիքը ապրում է Արարատի մարզի Նիզամի գյուղում՝ ծանր սոցիալական պայմաններում: Հայկազ Բարսեղյանի հարազատները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ Հայկազի հայրը հազիվ է հասցնում օրվա հացը վաստակել:
«Երևանում՝ «Մալաթիա» տոնավաճառում բանվոր է, «օրը 3 հազար դրամ է աշխատում, որի կեսը ճանապարհածախս է տալիս… Դառը տանջվի, երեխա մեծացնի, սենց լինի»,- ընդգծում էին հարազատները:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: