Արդյոք Բաղրամյան 26-ի հետ համաձայնեցվա՞ծ էր հայկական պատվիրակության քվեարկությունը ԵԽԽՎ-ում

«Մեր պատվիրակության դիրքորոշումը ուղղորդված չէր որևէ մեկի կողմից, հակառակը՝ դա քվեարկություն էր, որ բխում էր այդ պահին այդտեղ ստեղծված իրավիճակից: Քվեարկության հիմնական հարցադրումը կայանում էր նրանում, թե ովքեր են կողմ, որ ՌԴ պատվիրակության լիազորությունները դադարեցվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Ըստ նրա՝ զեկույցի տարբերակները քննարկվել են և մոնիտորինգի հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչները քննարկել են ՌԴ շահերից բխող դիրքորոշումների օգտին:

Նաղդալանը նշեց, որ պատրաստի զեկույցը ԵԽ լիագումար նիստում քվեարկելու ժամանակ հարցը դրվել էր, թե ով է կողմ ՌԴ պատվիարկության լիազորությունների դադարեցմանը և իրենք դեմ են եղել, դեմ են եղել նաև ՌԴ համար շատ կարևոր ռազմավարական հարցերի քննարկմանը, օրինակ՝ Դենոցկի և Լուգանսկի խմբերը ահաբեկչական ճանաչելու և այլն, քվեարկել են ՌԴ պատվիրակության շահերից.

«Ես դա համարում եմ շատ ճիշտ, որովհետև ՌԴ-ն մեր ստրատեգիական գործընկերն է և մենք կողմ չենք եղել նրա նկատմամբ ավելի բացասական ռեժիմներ կիրառելու համար»:

«Մեր փոքրաթիվ պատվիրակության քվեարկությունով իրավիճակը չէր փոխվելու և ՌԴ-ին թվային առումով օգնած չէինք լինի»,- ասաց Հ.Նաղդալյանը:

Թե ինչո՞ւ դեմ չեն քվեարկել, Նաղդալյանը հայտարարեց, թե այն հարցերում, որտեղ էական էին, հստակ քվեարկել են հգուտ ՌԴ-ի, իսկ վերջին քվեարկության ժամանակ ոչինչ չէր փոխելու ՀՀ պատվիրակության քվեարկությունը:

Արդյոք Բաղրամյան 26-ի հետ համաձայնեցվա՞ծ էր հայկական պատվիրակության քվեարկությունը՝ հարցին, Նաղդալյանը պատասխանեց, թե դա «իրավիճակային քվեարկություն» էր, նույնիսկ դահլիճում տարբեր տեղերում են եղել պատվիրակները և իրար հետ համաձայնեցնել չէին կարող:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728