Բաժիններ՝

Պատժամիջոցների առկայության դեպքում Իրանը չի կարող վերականգնել իր տնտեսությունը. ԱՄՆ

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Դևիդ Քոհենը հայտարարել է, որ Իրանը չի կարող վերականգնել ազգային տնտեսությունը, եթե նրա դեմ շարունակեն գործել պատժամիջոցները:

Քոհենի խոսքերով՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են վերացվել միայն այն բանից հետո, ինչ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կստորագրվի համապարփակ համաձայնագիր: Քոհենը կարծում է, որ Իրանը համաձայնվել է բանակցել, քանի որ չի ունեցել մանևրելու հնարավորություն և հայտնվել է փակուղային իրավիճակում.

«Ինձ թվում է, թե ճիշտ կլինի ասել, որ վերջին 5-10 տարում մեր ազգային անվտանգության ապահովման մեթոդների զինանոցում աստիճանաբար աճել է ֆինանսական գործիքների կարևորությունը»: Նրա կարծիքով՝ հենց ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականության արդյունավետությունն է իրեն դարձրել ԿՀՎ-ի ղեկավար պաշտոններից մեկը զբաղեցնելու թեկնածու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728