Ստամբուլի հայկական գերեզմանատան վկայականը 80 տարի անց վերադարձվել է հայ համայնքին

Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի Շիշլի շրջանում գտնվող հայկական գերեզմանոցի սեփականության վկայականը 80 տարի անց վերադարձվել է տերերին: Համապատասխան որոշումն ընդունել է Թուրքիայի Հիմնադրամների բարձրագույն խորհուրդը:

Դրանով իսկ հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրամին է վերադարձվել 80 տարի առաջ խլված Շիշլիի հայկական գերեզմանոցը: Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրամը գերեզմանոցի սեփականության վկայականի վերադարձման հարցով Թուրքիայի Հիմնադրամների բարձրագույն խորհրդին դիմել էր դեռևս 2011 թվականին:

Գերեզմանոցի տարածքը կազմում է 41.950 քառակուսի մետր, իսկ կադաստրային արժեքը գնահատվում է 700.000 միլիոն լիրա (1 դոլարը հավասար է 2.4 լիրայի): Գերեզմանատան տարածքն օսմանյան ժամանակներում հայերին է հանձնվել 1830-ական թվականներին, սակայն 1935 թվականին այն տրվել է Թուրքիայի Հիմնադրամների բարձրագույն խորհրդին:

Տեսանյութեր

Լրահոս