Բաժիններ՝

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորավարժությունները մեկնարկել են Հայաստանում ու Ղրիմում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության ուժերի մասշտաբային զորավարժությունները մեկնարկել են Հարավային ռազմական օկրուգի 7 զորավարժարանում, այդ թվում նաև Հայաստանում ու Ղրիմում:

Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: Զորավարժությունները տևելու են մինչև փետրվարի ավարտը: Զորավարժություններում ներգրավված է 1700 զինծառայող և ավելի քան 350 միավոր սպառազինություն, ռազմական տեխնիկա ու հատուկ տեխնիկա:

Զորավարժություններն անցկացվում են նաև Վոլգոգրադի մարզում, Ստավրոպոլի ու Կրասնոդարի երկրամասերում, Հյուսիսային Օսիայում: Զորավարժություններում ներգրավված է նաև Սևծովյան նավատորմը, Կասպյան նավատորմիկը, ռազմաօդային ու հակաօդային պաշտպանության ուժերի 4-րդ հրամանատարությունը:

Զորավարժությունների ընթացքում ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության գծով մասնագետները կմշակեն ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության նորագույն ու արդիականացված միջոցների նորմատիվները, որոնք Հարավային ռազմական օկրուգի տրամադրության տակ հայտնվել են 2012 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս