«Մենք ՀՀ նախագա՞հ ենք ընտրել, ինչո՞ւ են Հայաստանի իշխանափոխությունն Արցախում պահանջում». Դավիթ Բաբայան. ԳԱԼԱ

Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ իրականացված գործողությունները տարբեր ձեւերով հրապարակվում ու շահարկվում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, ինչն ըստ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի, շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ:  ԳԱԼԱ-ի հարցին՝ մի՞թե ԼՂՀ իշխանությունները նորմալ են համարում խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումը, եւ ընդհանրապես ոստիկանական ուժերի կենտրոնացումն ի՞նչ նպատակ էր հետապնդում, նա պատասխանել է. «Ինչի՞ պետք է ոստիկանը հենց էնպես հարձակվի, տեսանյութը առանց ձայնի է, ո՞ւր է ձայնը, դե հա դրանում երեւում է, թե ոստիկաններն ինչպես են հարձակվում, հիմա ո՞վ կարող է վստահ լինել, որ առանց որեւէ բան ասելու հարձակվում են, կարո՞ղ է նորմալ մարդը հարձակվի մեկ ուրիշ մարդու վրա, եթե որեւէ բան չի եղել, դե թող երթ կազմակերպեին՝ գնային սահմանին կանգնած զինվորների կողքին կանգնեին: Ես ոստիկանության քայլերը չեմ արդարացնում, պետք է հասկանալ՝ ինչու՞ են ոստիկանները ներգրավվել դրանում: Ինչի՞ են եկել, եթե իրենց ասում են՝ մի եկեք: Հասկանում ենք, որ վատ բան է եղել: Բայց դրա պատասխանատվությունն ընկնում է այն մարդկանց վրա, ովքեր կազմակերպել են՝ իմանալով ինչի են գնում, կարո՞ղ է գիտեք այստեղ մենք մեզ լավ ենք զգում, իհարկե՝ ոչ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս