Բաժիններ՝

Կրակոցներ Հաղարծինում՝ աղջիկ փախցնելու պատճառով. news.am

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ փետրվարի 1-ին կեսգիշերին Հաղարծինում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել:

Վեճը հրազդանցիների եւ նույն գյուղի բնակիչների միջեւ է եղել՝ աղջկա առեւանգման պատճառով: Մոտ տասը հոգի Հրազդանից մեկնել են Հաղարծին, բնակիչներից մեկի տուն, պնդելով, թե տվյալ բնակչի 31-ամյա ազգականը առեւանգել է հրազդանցի իրենց բարեկամուհուն:

Շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որը թեժացել է: Հրազդանցիներից մեկն ատրճանակը պահել է իր զրուցակցի քունքին՝ սպառնալով, թե փախցնելու է իրենց տան հարսին, մինչեւ չվերադարձնեն փախցրած բարեկամուհուն:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս