Մերցը Մեկլենբուրգի ընտրություններում քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում կայացած ընտրություններում քրիստոնյա-դեմոկրատների արդյունքը աղետ է անվանել։
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի երկրամասային ընտրություններում հաղթանակ է խլում սոցիալ-դեմոկրատներից։ Այդ մասին վկայում են ARD հեռուստաալիքի հրապարակած էքզիթփոլի տվյալները։
AfD-ն(գերմանական քաղաքական կուսակցություն, որն ունի ծայրահեղ աջ պոպուլիստական գաղափարախոսություն) ստանում է շուրջ 37% ձայն։ Կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը հավաքում է ընդամենը 5,5%, ինչը պահպանողականների համար երկրամասային ընտրություններին մասնակցելու ողջ պատմության ընթացքում ամենավատ արդյունքն է։

