«Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան և ներողություն խնդրեն». Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ի դիմաց ՓՄՁ-ների ներկայացուցիչների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողները ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգմավոր Զարուհի Փոստանջյանին խնդրեցին մեկնաբանել հունվարի 31-ին Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամների և ոստիանների միջև տեղի ունեցած միջադեպը: Նա պատասխանեց, որ ամեն ինչ պարզ է և արդեն շատ է մեկնաբանվել. «Իհարկե, խաղաղ երթի մասնակցի նկատմամբ բռնություն կիրառելն անթույլատրելի է: Ինձ թվում է՝ այնտեղ ամեն ինչ պարզ է, կարիք չկա ավելորդ մեկնաբանությունների»,- նշեց պատգամավորը:

Ցուցարարների հետ հանդիպման եկած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ նշեց, որ Հիմնադիր խորհրդարանի անդամների հետ կատարվածն ազգային ամոթ է. «Սերժ Սարգսյանը և  Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան, ներողություն խնդրեն, և հետո ժողովուրդը պետք է իր իշխանությունը ձևավորի՝ մի նոր թեկնածուով, հների ժամն անցել է»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանը մոտ 40 ավտոմեքենաներով կանանց և երեխաների հետ շարժվել էր դեպի Արցախ, սակայն Բերձորում միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: 

 

Տեսանյութեր

Լրահոս