Բաժիններ՝

Գալուստ Սահակյանը՝ ոչ իշխանական ուժերի առաջարկի մասին. «ժողովրդին ի ցույց դնելու համար է, թե՝ ժողովո՛ւրդ, տեսեք՝ ինչ ենք անում, իսկ «10-րդ օրը» կմոռանան»

«Առաջին կասեցման դեպքում այդ ամբողջ ժամանակաշրջանում չկարողացաք քննարկել, հիմա եք փորձում: Ես ասում եմ՝ կասեցնում եմ, որ քննարկենք բոլորի հետ միասին բազմաթիվ անգամներ: Խնդիրը օրակարգում է»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքում նոր փոփոխությունների համար ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ նիստի մասին:

Անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ իր մոտ խորհրդակցություն հրավիրելու ոչ իշխանական ուժերի պահանջին, Գ.Սահակյանը նշեց, թե ոչ իշխանական ուժերը դա պահանջում են միայն ժողովրդին ի ցույց դնելու համար, թե՝ «ժողովո՛ւրդ, տեսեք՝ ինչ ենք անում», իսկ «10-րդ օրը» կմոռանան այնպես, ինչպես սահմանամերձ ժողովրդին մոռացան, թե ոնց են. «Ստիպված մենք գնացինք, տեսնենք, թե էլ ինչի կարիք ունեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս