Այս մասին հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Ես հեռանում եմ քաղաքականությունից:
Արդյո՞ք պետությունը կցանկանա պատասխանատու լինել իր քաղաքացիների դեմ կատարված հանցագործությունների համար: Խոսքով` իհարկե, բայց այս կոնվենցիան պահանջելու էր նաև ֆինանսական պատասխանատվություն, որն իշխանության համար անընդունելի է:
Փարիզի հանրահայտ թանգարանը` Լուվրը, հսկայական է ու հրաշալի: Թանգարանի բոլոր ցուցանմուշներն անհնար է դիտել մեկ օրում. դրանց թիվն անցնում է 300 000-ից:
Նման հաջողություն չէին սպասում անգամ աքաունտի ստեղծման գաղափարի հեղինակները, հաղորդում է AFP գործակալությունը:
ՌԴ միգրացիոն ծառայության կայքում տեղեկատվական ռեսուրս է տեղադրված, որտեղ յուրաքանչյուր անձ, որը կասկածում է իր մուտքի հետ կապված հանգամանքները, կարող է այցելել կայք, անձնական տվյալները մուտքագրել, հետեւել հրահանգներին եւ իմանալ՝ իր մուտք արգելվում է, թե ոչ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.48-ին, մարվել՝ 21.55-ին: Այրվել է Հ. Գ.-ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 23 LS 714 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը:
Մենք պատրատ ենք պատասխանատվություն ստանձնել: Պատրաստ ենք ղեկավարել կառավարությունը, եթե կառավարությունում բոլոր պաշտոնները զբաղեցնեն ընդդիմության ներկայացուցիչները:
Եվրոպացի վերլուծաբանները 168.am-ի հետ զրույցում խոսելով Ուկրաինայում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակի մասին` տարբեր տեսակետներ են հայտնել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք կկարողանա՞ Վիկտոր Յանուկովիչը պահպանել իր իշխանությունը:
Պետական կառույցներում աշխատակիցներին արդեն վճարում են հունվար ամսվա աշխատավարձը, և պարզ է դարձել 5% պահումներ են կատարվում: Արդյոք այդ գումարները փոխանցվե՞լ են կենսաթոշակային ֆոնդերին, թե՞ դեռ ոչ, այսինքն՝ պահումն արվել է, բայց փոխանցումը դեռ ոչ և կախված կլինի մարտի 28-ին Սահմանադրական դատարանի վճռից:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Քրեական գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել երկու «դիտավորյալ» արարքների համար:
ՀՀԿ նիստն այս անգամ տեւել է շուրջ երեք ժամ: Է. Շարմազանովն ասել է, որ քննարկվել են նաեւ կուսակցության այս տարվա համագումարի հետ կապված ծրագրային հարցեր:
Կառավարությունը դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ ԱԺ-ում ավելի քան տասը տարի գտնվող «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան հետ կանչելու առաջարկով: Այս կոնվենցիան նախատեսում է, որ չբացահայտված հանցագործությունների զոհերի իրավահաջորդների փոխհատուցումը պետք է կատարի պետությունը:
Հիմա չեմ կարող ասել` Արագածի լանջերից մեկի վրա պահպանվե՞լ են վթարված ինքնաթիռի բեկորները, թե՞ ժամանակը դա էլ է իր հետ սրբել-տարել (ըստ որոշ տեղեկությունների` այն արդեն լեռնալանջին չէ), սակայն հրաշալի հիշում եմ, որ տարիներ առաջ մարդիկ հաճախ էին խոսում այդ մասին ու զանազան պատմություններ էին պատմում:
YouTube-ն այցելուներին եւ տեսանյութերի հեղինակներին կոչ է արել զգուշություն դրսեւորել կողմնակի մարքեթինգային ընկերությունների հետ աշխատանքների ընթացքում, քանի որ դրանցից որոշները կարող են «կեղծ» դիտումներ վաճառել:
Հ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովը գյումրեցի Կարապետյանների նկատմամբ իր պարտքն համարում է կատարած: 88-ին կորցրած 4 սենյականոցի փոխարեն հատկացրել է 1 սենյականոց բնակարան, այն էլ ոչ թե տանտիրոջը, այլ Կարապետյանների նախկին հարսին:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Երիտասարդն այժմ գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Քրեական գործն արդեն դատարանում է:
«Հեղինակային իրավունքի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթները վերանայվել և համապատասխանեցվել են Եվրամիության հեղինակային իրավունքի պաշտպանությանը վերաբերող նոր ընդունված դիրեկտիվներին:
Պաշտպանական կողմը բողոքարկում է մեղադրյալի կալանավորման ժամկետը հունվարի 9-ին ևս երկու ամսով երկարացնելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: Այն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել՝ մերժելով պաշտպանական կողմի բողոքը:
Այս շաբաթ ՄԻԵԴ-ը լսելու է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը` քննության առնելով Մինաս Սարգսյանի բողոքն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության, որով նա պնդում է, որ բռնի արտաքսվել է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում գտնվող իր տանից, որը կործանվել էր 1992 թվականի հունիսին ադրբեջանական բանակի կողմից:
2014թ. հունվարին 2013թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.8% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 5.1% գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.3%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% հավելաճ:
ankyun3.am-ը գրում է . Վիճակը մխիթարական չէ նաեւ Սարահարթ թաղամասում: Աշխարհագրական դիրքի պատճառով քաղաքի այս հատվածում ցուրտն ավելի սաստիկ է, հետեւանքներն էլ՝ ավելի տխուր: Բազմաբնակարան շենքերի ջրի խողովակաշարերի սառչելու մասին ահազանգերը նախորդ տարիների համեմատ կրկնակի ավելացել են: Առանց այդ էլ մաշված խողովակաշարերը, սառած ջրի ճնշմանը չդիմանալով, պայթում են՝ ստեղծելով նոր խնդիրներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5–ին` ժամը 21.30–ի դրությամբ, Գորիս-Կապան ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Փոքրիկի վիճակը գնահատվում է ծանր: Հիվանդանոցում ևս երեխան մի քանի անգամ ուշագնաց է եղել: Երեխային հարկավոր է գումարային ու նյութական օգնություն: Ներկա դրությամբ նրան սնունդ է հարկավոր, իսկ նորմալ սննդի համար ընտանիքը գումար չունի:
Նա մեղադրվում է նրանում, որ 2013թ. դեկտեմբերի 1-ին ժամը 16:30-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գտնվող «Դալմա Գարդեն-Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Զառա» խանութ-սրահից գաղտնի հափշտակել է մեկ հատ «Զառա» ֆիրմայի 100 մլ տարողությամբ և 8.500 դրամ արժողությամբ տղամարդու օծանելիք, սակայն բռնվել է անվտանգության աշխատակցի կողմից և իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Այսօր՝ փետրվարի 5-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ոստիկանության Գյումրիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:
Մինչ Սերժ Սարգսյանը կժամաներ, կուսակցության կենտրոնական գրասենյակ հերթով ժամանեցին ՀՀԿ անդամները, առանձին- առանձին եկան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Յանուկովիչը հունվարի 28 –ին ընդունել էր վարչապետի եւ նախարարների կաբինետի հրաժարականը:
Վերջին օրերի սառնամանիքն իր ազդեցությունն է թողել մայրաքաղաք Ստեփանակերտի ջրամատակարարման վրա: Ինչպես մեզ հայտնեցին «Ջրամուղ –կոյուղի» ընկերությունում չորս օրվա ընթացքում 98 ահազանգ են ստացել բազմաբնակարան շենքերից:
Այսօր` 2013 թ. փետրվարի 5-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ. Մակյանի, քննության առնվեց ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերի քննիչ Մ.Ա.Բաբայանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացրած դիմումը: