«Ով հաղթի արհեստական բանականության ոլորտում, նա՛ էլ կհաղթի»․ Դոնալդ Թրամփ

«Այն նույն մարդիկ, որոնք ասում էին՝ «Տասներկու տարի հետո մենք բոլորս կմեռնենք գլոբալ տաքացման պատճառով» (մի անվանում, որը հետագայում «վերածնվեց» և դարձավ «կլիմայի փոփոխություն», քանի որ մոլորակը սառչում էր, այլ ոչ թե տաքանում, և ոչ ոք չմահացավ), այժմ ասում են, որ արհեստական բանականությունը մեզ կոչնչացնի, որ ռոբոտները կհարձակվեն մեզ վրա, և որ այս ամենն աղետ է։
Սա էլ ավելի մեծ մոլորություն է, քան նույնիսկ «ՌՈՒՍԱՍՏԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ»-ը, «ՈՒԿՐԱԻՆԱ, ՈՒԿՐԱԻՆԱ, ՈՒԿՐԱԻՆԱ»-ն և կլիմայի փոփոխությունը։

Ով հաղթի արհեստական բանականության ոլորտում, նա՛ էլ կհաղթի։ Այժմ մենք առաջ ենք անցնում Չինաստանից և մյուս բոլորից, և ես պատրաստվում եմ պահպանել այդ առավելությունը։

Ես չեմ պատրաստվում զսպել մի բանի զարգացումը, որը կարող է ավելի մեծ լինել, քան արդյունաբերական հեղափոխությունը կամ նույնիսկ ինքը՝ համացանցը։

Մենք կգործենք զգուշորեն, և հենց այդ պատճառով ունենք Արդարադատության նախարարություն և այլ իրավապահ մարմիններ, որոնք անհրաժեշտության դեպքում կկարողանան միջամտել և իրենց վերահսկողության տակ վերցնել իրավիճակը։ Բայց ես միայն խրախուսելու եմ արհեստական բանականության՝ սուպերինտելեկտի զարգացումը»,-գրել է Թրամփը՝ ի պատասխան բոլոր այն ընկերությունների, որոնք ահազանգում են արհեստական բանականության պատճառով առաջացող ռիսկերի մասին, մարդկությանը դրանց հասցրած աղետների մասին՝ առաջարկելով դրանք կանոնակարգել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930