
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը երկրորդ վճռաբեկ բողոքը կներկայացնի

«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը պատրաստվում է ներկայացնել վճռաբեկ բողոք: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Պաշտպանական կողմը բողոքարկում է մեղադրյալի կալանավորման ժամկետը հունվարի 9-ին ևս երկու ամսով երկարացնելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: Այն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել՝ մերժելով պաշտպանական կողմի բողոքը:
Սա Միսակ Մարտիրոսյանի առաջին բողոքը չէ Վճռաբեկ դատարան՝ ևս մեկ բողոք. այս անգամ արդեն բուն կալանավորման դատարանի որոշման դեմ, դեռևս գտնվում է Վճռաբեկ դատարանում. Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել Մ.Մարտիրոսյանին կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը:
Մանրամասներն` այստեղ