
Քաղաքաշինության նախարարությունը անօթևանի բնակարանը հատկացրել է մեկ այլ քաղաքացու (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովը գյումրեցի Կարապետյանների նկատմամբ իր պարտքն համարում է կատարած: 88-ին կորցրած 4 սենյականոցի փոխարեն հատկացրել է 1 սենյականոց բնակարան, այն էլ ոչ թե տանտիրոջը, այլ Կարապետյանների նախկին հարսին: Ընտանիքը դիմել է քաղաքաշինության նախարարությանը, խնդրել բնակարանային փաթեթի վերանայում և մերժում ստացել: Փաստաբան Աննա Դավթյանն ևս ծանոթ է խնդրին: