ՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել

Հայաստանի Հանրապետության 35-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից շնորհվել են բարձրագույն դիվանագիտական աստիճաններ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Նելլի Արկադիի ՍԱՐՈՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ

2. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Հայկ Վասակի ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի խորհրդական
Անի Միշայի ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի մամուլի քարտուղար
Լենա Կարենի ԹԵՐԶԻԿՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության եվրոպական ինտեգրման վարչության պետի պաշտոնակատար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930