ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացում` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, ինչը պայմանավորված է ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2կմ այլընտրանքային ավտոճանապարհի շինարարությամբ:
Հասկանո՞ւմ եք, այդ ապաշնորհ, անբարեխիղճ վիրահատահության համար, մարդու հետ նման ձևով վարվելու համար, ի վերջո, որևէ բժիշկ պիտի՞ պատասխան տա: Իմ ոտքը, ոտքիս մատները, որոնք այսօր ինձ չեն ծառայում՝ որակում են նրանց կատարած աշխատանքը: Բժիշկն ինձ այսօր խեղանդամ է դարձրել, Ոստիկանություն, ինչո՞ւ չես կանչում պատասխանատվության:
2014թ. փետրվարի 5-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի իններորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12 ամիս ժամկետայնությամբ, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային) պարտատոմսերի տեղաբաշխումը:
«Հիշում եք, մենք միասին բավական երկար աշխատեցինք պետական ծառայողներին բնակարանով ապահովելու խնդրի շուրջ, – ասել է Տիգրան Սարգսյանը: -Այդ նախապատրաստական աշխատանքները մենք հասցրել ենք ավարտին և այսօր հայտարարում ենք այդ ծրագրի մեկնարկը:
«Վերահաստատելով Ջեյմս Ուորլիքին` հավելեմ, որ ՀՀ Նախագահը միշտ կողմ է զինադադարի պահպանմանը, եթե պատասխան գործողությունների կարիք չի լինում»,-նշել է Ա. Սաղաթելյանը:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների թերահավատությունն ավելի են բորբոքել այն լուրերը, որ շուտով Մովսիսյանն այլևս չի զբաղեցնելու նախարարի աթոռը և որպես դեսպան` կգործուղվի Իրան:
Անգամ տարեց ալավերդցիները չեն հիշում որեւէ ուրիշ ձմեռ, երբ Դեբեդը դիմացած չլինի ձմռան ցրտին:
Ժամը 18:30-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայում բախվել են թիվ 79 երթուղին սպասարկող տրոլեյբուսը և Nissan մակնիշի 061 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենան:
Փետրվարի 4-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1992 թ. ծնված Գարիկ Վ.-ին պատկանող, Մայիսյան գյուղի տարածքում տեղակայված անասնագոմում:
Փետրվարի 5-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մովսես Խորենացու փողոցի թիվ 40 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ:
«Իմ հետախույզ տղային սպանել են ու առ այսօր ոչ մեկը չի ուզում պատասխան տալ»,- 168.am-ին ասաց այսօր կառավարության շենքի առջև կրկին բողոքի դուրս եկած` բանակում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը:
ՀՀ ոստիկանության փոխանցմամբ՝ ահազանգ է ստացվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի:
Մանրացրեք, խառնեք մեկ միջին սոխ, սխտորի 5 ատամիկ, հալվեի 1 տերև, մոտ 14 խորանարդ սանտիմետր զանգված ունեցող մեղվամոմի կտոր, ավելացրեք 1 ճ/գ հալած յուղ։ Խառնուրդը դրեք թույլ կրակի վրա, 1 րոպե եռալուց հետո անջատեք կրակը։ Համասեռ զանգվածը բարակ շերտով քսեք հիվանդ հատվածին, ծածկեք վուշե լաթով, ամրացրեք վիրակապով։
Օդի ջերմաստիճանը 07-11-ը ընկած ժամանակահատվածում կբարձրանա 5-7 աստիճանով:
380 դոլարի մեջ 62 դոլարն ավելացված արժեքի հարկն է, և, եթե պետությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար հարկային արտոնություն սահմանի ավելացված արժեքի մասով, ապա գազը կվաճառվի 318 դոլարով և համարյա կվերադառնա հին գնին:
2014թ. փետրվարի 5-ի դրությամբ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինասավորվել է շուրջ 4313 հատ վարկ 34.4 միլիարդ դրամ ծավալով, որից 2739 հատ վարկը 26.3 միլիարդ դրամ ծավալով Երևանում, իսկ 1574 հատը՝ 8.1 միլարդ դրամ ծավալով մարզերում: Տրամադրված վարկերի 2782-ը 26.9 մլրդ դրամ ծավալով տրամադրվել է ձեռքբերման նպատակով, իսկ 1531 հատը 7.5 մլրդ դրամ ծավալով վերանորոգման և կառուցապատման նպատակով:
Սարգսյանի այս որոշումն ավելի կախյալ դարձրեց Հայաստանը: Հայ հասարակությունը շատ ավելի պասիվ է, քան ուկրաինացիները` լավ կյանքի, ավելի ժողովրդավարական ապագայի, մարդու իրավունքների, ազատության և օրենքի իշխանության համար պայքարելու իմաստով:
2014 թվականի պետական բյուջեով հանրակրթական դպրոցներում պետության կողմից ֆինանսավորվող դրույքների թիվը ոչ միայն չի նվազել, այլև ԱՃԵԼ է 1000-ից ավել ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի հաշվին: Միաժամանակ, իրականում մի շարք դպրոցներում 2014 թվականին իրականացվում են որոշ կրճատումներ, որոնց պատճառներին կանդրադառնամ մաս 2-ում
Փետրվարի 5-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Վանաձոր քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություն է տվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը
Արմավիրի մարզպետարանում այսօր կայացած խորհրդակցությամբ ամփոփվեցին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կողմից անցկացվող մարզային խորհրդակցությունները, որոնց ընթացքում ներկայացվում էին 2014թ. ծրագրերն ու 2013թ. կատարված աշխատանքները:
«Դե հիմա, որ ասենք` իշխանափոխություն` լինելո՞ւ է էդ իշխանափոխությունը: Ես ասել եմ, որ իշխանափոխությունը մենակ իշխանափոխություն ասելով չի լինում, և հետո իշխանափոխությունից հետո ո՞վ է գալու: Մենք պետք է այդ հարցն այդպես չդնենք: Ես ասել եմ` պետք է ուժեղանանք, հզորանանք, օրենքի բոլոր խողովակներով գործենք, բերենք նրան, որ կուրսը փոխենք: Ասել ու կողքի քաշվե՞լ… պարզ չէ, թե դրանից հետո ինչ է լինելու, ասենք` իշխանափոխություն, քայլեր չանենք, դրանից մեր վարկանիշը իջնի»:
Հայաստանը առանձին սննդամթերքների համար ավելի ցածր մաքսատուրքեր ունի, քան մաքսային միության մյուս երկրները։ Այդ տեսակետից եթե դու միանում ես ՄՄ-ին, դու հայտնվում ես երկակի վիճակում։ Մի կողմից բարձրացնել մաքսատուրքերը այլ պետություններից ներկրվող սննդամթերքի համար, մյուս կողմից՝ որևէ մաքսատուրք չի լինի ՄՄ երկրներից եկող ապրանքների համար։ Այստեղ հաշվարկ է պետք։ Ամեն դեպքում նմանատիպ զգայուն ապրանքների նկատմամբ բնական է՝ ցուցակներ են կազմվում և այդ բոլորը բանակցվելու է։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը գրանցել է ռեկորդային անկում:
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հունվարի 30-ից փետրվարի 4-ը գտնվում էր Մեծ Բրիտանիայում՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության ամենամյա հավաքին մասնակցելու նպատակով:
Ուղիղ 4 տարի առաջ՝ 2010 թվականի փետրվարի 5-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը հարողրդագրություն տարածեց, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ վերջինիս օժանդակությամբ նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական և վերահսկողության վարչության պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ:
Նրանք ընդգծել են, որ մտադիր են հարձակումներ իրականացնել նաև ԱՄՆ-ում, ինչը մասնավորապես վերաբերում է Սպիտակ տանը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին:
Փետրվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Վրաստանի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է ինքնաղեկավարման նոր օրենսգիրքը, որով հանրապետությունում ամենուրեք ներդրվում են քաղաքապետերի ու համայնքների ղեկավարների ընտրություններ: