
Հունվարին գրանցվել է 2.8% գնաճ

2014թ. հունվարին 2013թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.8% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 5.1% գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.3%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% հավելաճ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014թ. հունվարին 2013թ. հունվարի համեմատ սպառողական ապրանքները թանկացել են 5.5%, այդ թվում, պարենային ապրանքները (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 4.2%, ոչ պարենային ապրանքները` 3.4%, ծառայությունների սակագները`9.1%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. հունվարին 2013թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 2.1-3.6% գնաճ: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.6%-ով: