Ապրենք միասնական ու իրականություն դաձնենք մեր հերոս զավակների իղձերն ու ցանկությունները, որոնց համար նրանք իրենց կյանքն ընծայեցին. Վեհափառ Հայրապետ
Հայոց անկախ պետականության վերահաստատման 35-րդ տարեդարձի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ, ավելի ուշ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
««Եռաբլուրը», նվիրական վայրերը մեզ համար հարցազրույցի վայր չեն, և մենք հարցազրույցներ չենք տալիս: Այս նվիրական վայրերը մեզ համար աղոթքի, խոկումի և ապրումի վայրեր են: Մենք առավոտյան հրապարակել ենք մեր ուղերձը, մեր պատգամը և մաղթանքը մեր ժողովրդին: Վերստին մեր հայցն ու աղոթքն այսօր առ Աստված բարձրացրեցինք Մայր տաճարում, նշելով ՀՀ անկախության 35-րդ տարեդարձը»: Եվ մեր խնդրանքն առ Աստված մատուցեցինք, որ անսասան լինի Հայոց պետականությունը, հայրենի մեր երկիրը և մեր ժողովուրդը։
Այնուհետև եկանք այստեղ՝ մեր աղոթքը մատուցելու մեր զոհված զավակների հիշատակի համար, մեր խոնարհումը բերելու նրանց հիշատակի առջև և հայցելու միաժամանակ, որ ազգի զավակունք՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ի սփյուռս աշխարհի՝ ոգեշնչվեն քաջարի ոգով մեր հերոս զավակների և նվիրումով, հանձնառությամբ իրենց ծառայությունը բերեն մեր պետականության ամրապնդման, մեր հայրենիքի զորացման, մեր ժողովրդի օրհնյալ և բարօր կյանքի համար։
Թող Տերն օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին և ապրենք համերաշխ, միասնական և իրականություն դարձնենք նաև մեր հերոս զավակների իղձերն ու ցանկությունները, որոնց համար իրենք իրենց նվիրական և թանկագին կյանքն ընծայեցին։ Տերը թող միշտ իր աջը հովանի դարձնի մեր հայրենիքի և մեր ժողովրդի վրա, ապրենք խաղաղության մեջ, համերաշխ և անվրդով կյանքով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վեհափառը:

