Հայերն ընդհանրապես ավելի աշխույժ են, քան չինացիները: Մենք, եթե աշխատում ենք, զբաղված ենք միայն մեր աշխատանքով, այսինքն` կատակել, աշխատանքից դուրս ուրիշ բաներով զբաղվել չկա: Չինացիները հայերի համեմատությամբ շատ աշխատասեր են ու պատասխանատու: Նրանք ավելի նվիրված են իրենց գործին:
Եվրամիության խորհուրդն արտգործնախարարների մակարդակով քաղաքական որոշում է կայացրել Ուկրաինայում բռնություններին մասնակցություն ունեցածների նկտամամբ հասցեական պատժամիջոցների կիրառման վերաբերյալ:
Ռուսական ճանաչված երգչուհի Աննա Սեմենովիչն ու երգիչ, կոմպոզիտոր Մարտ Բաբայանը նկարահանել են «Люби» երգի տեսահոլովակը: Երաժշտության հեղինակը Մարտ Բաբայանն է:
Քանի որ վերջին ժամանակներս ակտիվացել են մեկնաբանությունները կենսաթոշակային պայքարի և ընդհանրապես քաղաքացիական նախաձեռնությունների ձեռքբերումների, հետագա քայլերի և անելիքների մասին, անհրաժեշտ է հասարակությանը զերծ պահել ապատեղեկատվությունից:
Կարելի էր քաղաքական որոշում ընդունել ու գյուղացուց փողը ստիպողաբար չվերցնել: Ի՞նչ խնդիր կա: Ես զարմանում եմ, որ ԳՆ-ն գյուղացու կողքին չի կանգնում, մինչդեռ ինքը պետք է համոզվեր, որ սերմն իրոք վատն էր: Շատերն այն պարզապես խոտի տակ են քաղել:
Ըստ УНИАН գործակալության հրապարակած ցուցակի` Հարությունյանը մոտավորապես 50 տարեկան էր:
Հայաստանի ազգային բրենդը մշակելու և համաշխարհային հանրությանը ներկայացնելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել 62 մլն դրամ:
Սյունիքի Գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի վարպետը փետրվարի 19-ին Կապանի Մինաս Պապյան փողոցում գտնվող ձորակն է մտել՝ գազատարի փականը ստուգելու եւ սարսափահար է եղել։
Տուսկը նշել է, որ Եվրամիության ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում Յանուկովիչը արտահերթ ընտրությունների անցկացման պատրաստակամություն է հայտնել:
Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ քաղաքացին այլևս որևէ պատասխանատու մարմնի դիմելու փոխարեն` դիմում է լրատվամիջոցներին՝ արդեն սպառած լինելով այս կառույցից այն կառույց ուղարկվելու համբերությունն ու մարդկային ռեսուրսները:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն ավելացրել է ՀՀ քաղաքացու AN սերիայի անձնագրի թողարկման խմբաքանակի առավելագույն սահմանաչափը` խուսափելու համար նոր`AO սերիայի անձնագրին անցում կատարելու ժամանակ հնարավոր տեխնիկական խնդիրներից:
Դիմում ենք Ձեզ, ակնկալելով ինչպես մեզ, այնպես էլ հարյուրավոր անօթևան ընտանիքների համար ավելի քան կարևոր՝ Գյումրիում բնակարանաշինության վերսկսման և շահագործման հնարավորինս ճշգրիտ ժամկետների մասին տեղեկատվության հրապարակում:
«ԱՄՆ-ն կսառեցնի ցույցերի ճնշմանը մասնակցություն ունեցածների հաշիվները: Փաստաթուղթն սպասում է Օբամայի ստորագրմանը»:
Փետրվարի 19-ին, ժամը 04.35-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խումբը Ավստրիայի Վիեննա քաղաքից Վիեննա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1973 թ. ծնված Աշոտ Մ.-ին
Կարծես թե, սեպտեմբերի 3-ի հայտարարության և Պուտինի ճնշումների միջև անմիջական կապ կա, որովհետև այդ հայտարարությունը եղավ Պուտինի և Սարգսյանի զրույցից անմիջապես հետո: Այլ մեկնաբանություն չեմ տեսնում:
Գերմանիայի ԱԳ նախարարությունից հայտնել են, որ ներկայումս երեք նախարարները «շահագրգիռ կողմերի» հետ քննարկում են քաղաքական ճգնաժամի լուծման «ճանապարհային քարտեզը»:
2013թ. նոյեմբերի 9-ին կայացած ՀԴՄ վիճակահանությունից սկսած կիրառվում է վիճակահանության անցկացման նոր, ժամանակակից սարք, որով անցկացվող վիճակահանության ընթացակարգը խիստ տարբերվում է նախորդից
Մենք հայտարարել ենք, որ, եթե նույնիսկ աշխատանքից ազատումներ լինեն, դրանք լինելու են տեխնիկական անձնակազմից, որևէ բժիշկ չի ազատվելու, կրճատվելու են նաև առկա թափուր հաստիքները, եթե լինեն կենսաթոշակային տարիքի մարդիկ, բայց այս ահռելի քանակը, որ ներկայացված է, նման բան լինել չի կարող:
«Անձամբ ինքս ինը դի եմ տեղափոխել դիարան»,-ասել է նա` նշելով, որ մեծ մասը հրազենային վնասվածքներից էին զոհվել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կասկածյալ Դ. Թամրազյանը նշել էր, որ ինքը աշխատանքի վայրից վերցրել է երկսայր դանակ, որը նախատեսված է մսի ֆիլե կտրելու համար: Նա նշել է, որ դանակը դրել է իր գրպանը, զանգել իր ընկերուհի Միլենա Միրիջանյանին և առաջարկել գնալ գինի խմելու, խնդրել է տաքսիով գալ իր ետևից: «Արդեն իմ մեջ պլանավորել էի, որ Միլենայի հետ հանդիպումն իմ ալիբին կլիներ՝ կատարվածը թաքցնելու համար»,- ասել էր Դ. Թամրազյանը:
Կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունել է երկրի ավելի քան հինգ տասնյակ գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների 2014թ. մարտի 9-ի հերթական ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում:
Այս տարվա համար նախագահականը պատրաստվում է 511 հատ խոհանոցային դանակ գնել` հատը 2000 դրամով, ընդհանուր՝ 1 մլն 22 հազար դրամի, եւ եւս 10 հատ խոհանոցային դանակ, հատը՝ 2300 դրամով՝ ընդհանուր 23 հազար դրամ արժողությամբ:
Պատասխանելով 168.am-ի հարցին, թե որտե՞ղ է կռվել Սամվել Ալեքսանյանը, որ դրա համար նրան արժանացրել են ԵԿՄ անդամ դառնալու պատվին, Գալուստ Սահակյանը զարմացավ. «Ո՞վ է ասում կռված տղա է, ես նման արտահայտություն չեմ լսել, բայց որ պատերազմի ժամանակ մեծ ներդրում է ունեցել, դրա մասին տեղյակ եմ»:
Վերջինս, նույն աղբյուրի համաձայն, քաղաքում գող Սուրո մականունով հայտնի անձնավորության շնապահն է: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո տուժողը հայտարարել է, որ դա ինքնավնասում է եղել:
Ազգային դրամի արժեզրկումը շարունակվում է։ Այսօր՝ փետրվարի 20-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.12%-ով կամ կես դրամով։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի Հանրապետությունում գործող փակ և կիսափակ հաստատություններում, այդ թվում նյարդահոգեբուժական բուժհաստատություններում, մահացության դեպքերին:
Խոլեստերինն առավել շատ է լյարդում, կա երիկամներում և մակերիկամներում, սեռական գեղձերում (հորմոններում)։ Մոտ 8% խոլեստերին է պարունակում ուղեղի խիտ նյութը։ Խոլեստերինն անհրաժեշտ է D շարքի վիտամինների գոյացման, հետևաբար` կալցիումի և ֆոսֆորի բնականոն փոխանակման համար։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը` հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը կրկին ցանկանում է մտցնել ԱԺ օրակարգ: Այսօր ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների համատեղ նիստից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ոչ իշխանական խմբակցությունների հետ քննարկել են այդ հարցը և աջակցություն են ստացել նրանց կողմից: