Եվրախորհրդարանի օրակարգում գրանցված է Ուկրաինայում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ բանաձևի 7 տարբերակ:
«Օլիմպիական հրադադարի» կոչով բոլոր երկրներին դիմել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ ծերերին հանձնարարել էր առաջարկներ ներկայացնել թե ինչպես են պատկերացնում ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի աշխատանքը։
Սպանությունը կատարելու կասկածանքով արդեն իսկ ձերբակալվել է հայտնի Իսոն՝ Իսրայել Սարգսյանը։ Սակայն ըստ շրջանառվող տեղեկությունների, Թևոսիկի եղբորը կրակել է Մոսոն, որին էլ ավելի ուշ սպանել է Իսոն և թաքցրել դիակը։
2014 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է 2.95 միլիարդ մանաթ (3.75 միլիարդ դոլար):
Երեկ երեկոյան վերականգնվել է Վանաձոր քաղաքի արևելյան հատվածի գազամատակարարումը, որը դադարեցվել էր փետրվարի 3-ին ստորգետնյա գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով:
Այս մասին նշված է Twitter-ի ներկայացրած երեկվա հաշվետվությունում:
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 6-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Փետրվարի 6-ին, ժամը 02.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Շահումյան գյուղի Վ. Հակոբյան փողոցի տներից մեկում:
Նկատենք, որ նախորդ Վանկուվերում 2010-ին տեղի ունեցած ձմեռային օլիմպիադայի բացմանը Ս. Սարգսյանը չի մասնակցել։ Սոչի գնում միայն այն պատճառով, որ այնտեղ է լինելու Պուտինը։ Ի դեպ. Սոչիի օլիմպիադան արդեն դարձել է պատմության մեջ «ամենաթանկը»։
Ուշագրավ է, որ ավելի վաղ Իրանի իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել այդ նավը ջուրն իջեցնելու մասին:
Դիվանագետները դեմ են արտահայտվել բռնություններին ու հետապնդումներին:
«Հրապարակը» հիշեցնում է, որ Բալասանյանի տան մոտ էր տեղի ունեցել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հետ կապված միջադեպը: Արման Բաղդասարյանը Գյումրիում հայտնի բռնցքամարտիկ է, և նրա հայրն էլ է բռնցքամարտիկ եղել: Նրա մտերիմ շրջապատից «Հրապարակին» հայտնել են, որ Արմանի հաճախակի այցելությունները Ջիվանու փողոց իրականում կապ չունեն քաղաքապետի հետ:
Ռուսաստանի ռազմածովային ուժերի հաղորդմամբ՝ պլանավորված չէ ամերիկյան ռազմանավերի մուտքը Ռուսաստանի տարածքային ջրեր:
Առանձնապես ծանր է վիճակը հիվանդանոցներում և ծննդատներում։ Եվ այս ամենը դեռ բավարար չէ, Վանաձորում հաստատվել է անսովոր ցուրտ եղանակ։ Գիշերը ջերմաստիճանն իջնում է մինչև –25 աստիճան, իսկ ցերեկը այն չի բարձրանում –12 –14 աստիճանից։ Չի արտադրվում անհրաժեշտ քանակությամբ հաց։ Վանաձորում փռերի թերի աշխատանքի հետևանքով 150 դրամանոց հացը երեկվա դրությամբ վաճառվել է 300 դրամով։
Հունվարի 28-ին Բրյուսելում տեղի ունեցած «ԵՄ-Ռուսաստան» 32-րդ գագաթաժողովի շրջանակներում որոշվել է ստեղծել երկկողմ խումբ:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ հանդիպել է Վրաստանի օլիմպիական հավաքականի հետ, որը մասնակցելու է Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերին:
Վանաձորցիներին այս պատկերը հիշեցրել է 90-ականների հացի հերթերը, չնայած որ այսօր էլ Վանաձորի որոշ խանութներում հերթեր այնուամենայնիվ եղել են:
Դրանում նշված է, որ ևս 4 միլիոն սիրիացի երեխա հարկադրված է եղել լքել սեփական տունը:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հասան Նևզաթ Թաշդելերը:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Եթե քաղաքական մեծամասնությունը շարունակի չգիտակցել երկրում ստեղծված չափազանց մտահոգիչ իրավիճակը, ապա խորհրդարանի ոչ իշխանական ուժերը պետք է միասնաբար ձևակերպեն քաղաքական համապատասխան օրակարգ, ինչին, կարծում եմ, կմիանան նաև ոչ խորհրդարանական քաղաքական ուժերն ու քաղաքացիական նախաձեռնությունները և միասնաբար Հայաստանում իրականացնեն ամբողջական իշխանափոխություն:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վաղը մեկնելու է Ռուսաստան:
Լավ նորություններ կան:
Փետրվարի 6-ին, ժամը 07.54 ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կաշեգործների փողոցի տներից մեկում:
Ռասմուսենի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Դիլիջանի, Իջևանի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Այս մասին գրում է Քուվեյթի «Աս-Սիյասա» թերթը:
Նիստի ժամանակ կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցության կարևորությունը և ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի՝ ամուր գործընկերային հարաբերություններ ունենալը:
Ժամանակն է, որպեսզի մեկ ուրիշը ստանձնի նման պատասխանատվություն, իսկ ես կաջակցեմ մեր թեկնածուին: