
Այրվել է ավտոմեքենայի շարժիչը

Փետրվարի 5-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիտովի փողոցում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.48-ին, մարվել՝ 21.55-ին: Այրվել է Հ. Գ.-ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 23 LS 714 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն