Բաժիններ՝

9-ամյա փոքրիկը ուշագնաց է եղել դպրոցում ու այժմ գտնվում է հիվանդանոցում, փոքրիկին օգնել է պետք. lorinews.am

lorinews.am-ի փոխանցմամբ՝ այսօր 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Առավոտյան ժամը 13:00-ի սահմաններում Վանաձորի թիվ 1 դպրոցից շտապօգնության մեքենայով, անգիտակից վիճակում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 2005թ. ծնված Սյուզան Չիկիշևան:

Աղջնակը հիվանդանոց է տեղափոխվել դասաժամին ուշագնաց լինելու հետևանքով: Փոքրիկն ապրում է մոր հետ: Մայրը՝ Ելենա Չիկիշևան, 3-րդ խմբի հաշմանդամ է, առողջական խնդիրները կապված են լսողության, ոտքի ու ողնաշարի հետ: Lorinews.am-ի թղթակցի հետ զրույցում տիկին Ելենան արտասուքն աչքերին հիվանդանոցում պատմել է, որ աղջնակը դեռ մանկուց առողջական խնդիրներ է ունեցել, դիմել են մի քանի բուժհաստատություններ, սակայն սոցիալական ծանր պայմանների պատճառով բուժումներն ու հետազոտությունները անավարտ են մնացել:

Փոքրիկի վիճակը գնահատվում է ծանր: Հիվանդանոցում ևս երեխան մի քանի անգամ ուշագնաց է եղել: Երեխային հարկավոր է գումարային ու նյութական օգնություն: Ներկա դրությամբ նրան սնունդ է հարկավոր, իսկ նորմալ սննդի համար ընտանիքը գումար չունի: Բոլոր այն մարդիկ, ովքեր որևէ կերպ կցանկանան օգնել փոքրիկին, խնդրում ենք զանգահարել 055 36 00 82:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս