
Յացենյուկը դեմ չէ ղեկավարել Ուկրաինայի կառավարությունը

Ուկրաինական ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության խմբակացության առաջնորդ Արսենի Յացենյուկը պատրաստ է ղեկավարել կառավարությունը միայն այն դեպքում, եթե այն կազմված լինի ընդդիմության ներկայացուցիչներից եւ երկիրը վերադառնա 2004թ. Սահմանադրությանը:
«Մենք պատրատ ենք պատասխանատվություն ստանձնել: Պատրաստ ենք ղեկավարել կառավարությունը, եթե կառավարությունում բոլոր պաշտոնները զբաղեցնեն ընդդիմության ներկայացուցիչները: Մենք համոզված ենք, որ ընդդիմությունը կարող է հաջողել երկրի կառավարման հարցում, եւ երկրի պառակտման պայմաններում կամուրջներ կառուցել: Սա շատ ռիսկային է: Սակայն խոսքը ոչ թե իմ քաղաքական ճակատագրի, այլ երկրի ճակատագրի մասին է: Ես պատրաստ եմ կորցնել վարկանիշս` երկիրը փրկելու համար», -հայտարարել է ընդդիմադիր գործիչը` Deutsche Welle-ին տված հարցազրույցում: