«Բերկուտի» յուրաքանչյուր աշխատակից բարձրացել է բեմ եւ պատասխանել հարցերին:
Սեւաստոպոլում է գտնվում նաեւ պաշտպանության նախարար Պավել Լեբեդեւը:
ՀՀԿ-ն առաջարկում է ստեղծել Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունը, իսկ ՀԱԿ-ը՝ 2008թ. մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովներ:
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ աղբյուրի` վիրավորները եղել են ուղևորներ և ազգությամբ հնդիկներ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Սրտային խնդիրներ ունեցող հիվանդներն իրենց ամենօրյա սննդակարգում պարտադիր պետք է խնձոր ներառեն. այս համոզմանն են եկել Օքսֆորդի համալսարանի մասնագետները:
Համացանցում հայտնվել են նաեւ Յանուկովիչի ամառանոցի ինտերյերի լուսանկարները` հսկայական ջահեր, սրբապատկերներ, բիլիարդ եւ… ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նվիրած կոնյակի տակառը:
Նա նաեւ Տիմոշենկոյին առաջարկել է բուժում ստանալ Գերմանիայում: 53-ամյա Տիմոշենկոն ողնաշարի քրոնիկ հիվանդությամբ է տառապում եւ բուժման ու վերականգնման կարիք ունի:
Վիճարկվող հոդվածը վերաբերում է փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկության վավերացմանը:
Շաքարային դիաբետ իրենից ներկայացնում է հիպերգլեկեմիա, այսինքն՝ շաքարի բարձր քանակ արյան մեջ, որ ժամանակավոր չէ այլ քրոնիկ երևույթ է։ Հիվանդության ախտանիշներն են՝ խաճախակի ծարավելը, հաճախակի միզելը, հոգնածությունը, կարող են լինել այլ բարդություններ՝ կապված տեսողության վատացման, սիրտ–անոթային համակարգի, երիկամների, ինչպես նաև ոտքերի հետ։
Նրա խոսքով` այդ հարցն իր հետ չի համաձայնեցվել: «Շնորհակալ եմ հարգանքի համար, սակայն խնդրում եմ իմ թեկնածությունը չդիտարկել»,-ասել է նա:
Բացի այդ, Ռեգիոնների կուսակցությունը մարդկային զոհերի համար պատասխանատու է համարել Յանուկովիչին եւ նրա մերձավոր շրջապատին:
Ինչպես 168.am-ին հայտնեց խմբի ղեկավար Սիլվա Ադամյանը, մինչ օրս Երևան-Արարատ և Երևան-Արտաշատ հատվածներում ընդամենը 15-20 կմ երկարությամբ ճանապարհ է կառուցվել, տեխնիկան կանգնած է և գործն առաջ չի գնում:
Ընդհանուր առմամբ, Սոչիի օլիմպիական խաղերում մեդալներ նվաճեցին 26 երկրի մարզիկներ:
Բացատրական աշխատանքների արդյունքում Ս. Եփրեմյանը, ով նոյեմբերի 14-ին Արմավիրի մարզում սպանված 41-ամյա Ա. Եփրեմյանի ազգականն է, ոստիկաններին է ներկայացրել Կալաշնիկով տիպի ինքնաձիգ:
Բեյրութահայ հանրահայտ հայազգի դիզայներ Գրիգոր Ջաբոթյանը (krikorjabotian.com) հատկապես հայտնի է հարսանեկան իր զգեստների հավաքածուով: Նա իր քայլերը դեպի համաշխարհային նորաձևություն սկսել է Բեյրութի Արվեստի և նորաձևության հմտությունների ավագ դպրոցից (l’Ecole Superieure des Arts et techniques de la Mode in Beirut):
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն այսօր հեռախոսզրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի եւ ԱՄՆ սենատորներ Ջոն Մակքեյնի, Ռիչարդ Դուրբինի եւ Քրիս Մերֆիի հետ։
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի գլխավորությամբ:
Տարօրինակ կերպով անցած տարի Հայաստանը վերածվել է կարագ արտահանող երկրի: Ըստ ՊԵԿ մաքսային ծառայության տվյալների՝ 2013 թ-ին ՀՀ-ից արտահանվել է 66,345 կգ կարագ, այն դեպքում, երբ 2012-ին արտահանվել է ընդամենը 100 կգ: Ընդ որում՝ 66,345 կգ կարագն արտահանվել է Ռուսաստան:
Ուկրաինայի Գերագուն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովն այսօր փակել է խորհրդարանի նիստը` նշելով, որ աշխատանքները կշարունակվեն փետրվարի 24 –ին, ժամը 16.00-ին:
Ընտրական մրցաշարը մեկնարկելու է 2014 թվականի սեպտեմբերին և ավարտվելու է 2015 թվականի նոյեմբերին:
«Այս պահին հայցն ենք պատրաստում, եւ մարտի 3-ին արդեն կդիմենք Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան»,- ասել է փաստաբանը:
Մուհամմեդ Ալին իր կարիերայի ընթացքում ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի իր առաջին տիտղոսը նվաճել է հենց այդ ձեռնոցներով:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.21-ին, մարվել` 14.43-ին: Տան ննջասենյակում այրվել են կենցաղային իրեր:
Իրենք անընդհատ ստում են, և ես համոզված եմ, որ այդ սուտը ոչ միայն գալիս է դեպի ներքև, այլև գնում է դեպի վերև, և նրանք թյուրիմացության մեջ են գցում նաև ղեկավարությանը:
Հայրենիքի պաշտպան է իրավամբ կոչվում յուրաքանչյուր արցախցի, ով ամուր կանգնած է իր հողի վրա, միշտ վառ է պահում պապենական օջախի կրակն ու իր հերոս նախնիների ազատատենչ ոգին: Ուստի այսօր տոն է բոլորիս համար:
Կայացված մյուս որոշումներով` ռադան աշխատանքից ազատել է ԱԳՆ եւ Կրթության նախարարներ Կոժարային եւ Տաբաչկինին:
… մեզ են դիմում նաև անհետաձգելի ցուցումներով հիվանդներ, այն է՝ մարմնամասի վնասվածք, այդ թվում՝ նաև անդամահատում: Կորցրել է թևը, ոտքը, ականջը… Արագ՝ 6-8 ժամվա ընթացքում արձագանքման դեպքում կարող ենք վերականգնել:
Դա տեղի է ունեցել այսօր, երբ ռուս դահուկորդները 50 կիլոմետր դահուկավազքում զբաղեցրել են առաջին երեք տեղերը:
Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր որոշում է ընդունել, ըստ որի նախագահական «Մեժիգորյե» նստավայրը վերադարձվում է պետությանը ու համարվում է պետական սեփականություն:
Еспресо.tv –ի աղբյուրները հայտնել են, որ Կոժարայի հետ անհետացել են նաեւ նախարարության գրեթե ողջ ֆինանսական փաստաթղթերը: