Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

ԱՄՆ իշխանությունները Նիդեռլանդներին կոչ են արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կազմից՝ այդ կազմակերպության դեմ լայնածավալ պատժամիջոցներ նախապատրաստելու խորապատկերում։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի։Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Նիդեռլանդները քննարկում են դատարանին աջակցելու հնարավորությունները՝ աշխատակիցներին և պաշտպանվող վկաներին վճարումների շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև քննչական մեկուսարանի անվտանգության ապահովման հնարավոր խափանումները կանխելու նպատակով։

Հաղորդվում է, որ պատժամիջոցները կարող են սահմանվել արդեն երկուշաբթի օրը։ Համապատասխան նախազգուշացումը ամերիկացի պաշտոնյաները փոխանցել են Նիդեռլանդների ներկայացուցիչներին։ ՄՔԴ կենտրոնակայանը գտնվում է այդ երկրի տարածքում։

Նշվում է, որ պատժամիջոցները ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնատար անձանց նկատմամբ նշված դատարանի կողմից իրականացվող հետաքննությունների պատասխանն են։

ԱՄՆ-ը և Իսրայելը ՄՔԴ-ին անդամակցող 125 երկրներից չեն։The Wall Street Journal-ը սեպտեմբերի 20-ին վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին՝  հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է լայնածավալ պատժամիջոցներ սահմանել ՄՔԴ-ի նկատմամբ, որոնք կարող են էապես սահմանափակել դատարանի աշխատանքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930