YouTube-ը կարող է ստուգել դիտումների թվի ճշգրտությունը
YouTube-ն սկսել է ստուգել պորտալում տեղադրված տեսաձայնագրությունների դիտումների քանակը: Պորտալի սեփականատեր Google ընկերությունը հայտարարել է, որ ստուգումներ կիրականցվեն ոչ թե մշտապես, այլ որոշ ժամանակահատվածներում, հաղորդում է RT-ն:
YouTube-ն այցելուներին եւ տեսանյութերի հեղինակներին կոչ է արել զգուշություն դրսեւորել կողմնակի մարքեթինգային ընկերությունների հետ աշխատանքների ընթացքում, քանի որ դրանցից որոշները կարող են «կեղծ» դիտումներ վաճառել: