Ամանդա Փոլ. Յանուկովիչի երգը երգված է

Եվրոպացի վերլուծաբանները 168.am-ի հետ զրույցում խոսելով Ուկրաինայում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակի մասին` տարբեր տեսակետներ են հայտնել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք կկարողանա՞ Վիկտոր Յանուկովիչը պահպանել իր իշխանությունը: Մասնավորապես, գերմանաբնակ հայտնի քաղաքագետ, միջազգայնագետ Ալեքսանդր Ռառն ասել է, թե մեկ շաբաթ առաջ մտածում էր, որ Յանուկովիչն ընդհանրապես հնարավորություն չունի մնալու, բայց հիմա հակված է այն մտքին, որ նա, այնուամենայնիվ, կմնա իր պաշտոնում` մինչև հաջորդ նախագահական ընտրությունները:

«Եթե Յանուկովիչը գործի օրենքի շրջանակներում և ուժ չկիրառի ցուցարարների նկատմամբ, այդ դեպքում նա կպահպանի իր իշխանությունը գոնե մինչ հաջորդ նախագահական ընտրությունները, եթե, իհարկե, ընդդիմությունը նույնպես կատարի իր պարտականությունները` իրավիճակը վերադարձնել օրենքի դաշտ և ազատել գրավյալ շինությունները: Ըստ իս` ընդդիմությունն այժմ բարոյապես պարտավոր է դա անելու»,- նշել էր Ռառը:

Իսկ Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» վերլուծաբան Ամանդա Փոլն ավելի խիստ գնահատական տվեց` կարծիք հայտնելով, որ Յանուկովիչի տապալումը միայն ժամանակի խնդիր է: «Յանուկովիչի երգը երգված է: Հարցը միայն այն է, թե նա ե՞րբ կհեռանա և ինչպե՞ս: Ուկրաինացիները չեն հանգստանա, մինչև նա չհեռանա»,- ասաց Փոլը:

Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» վերլուծաբան Ամանդա Փոլի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս