
Բազմաթիվ շենքեր մնացել են առանց խմելու ջրի (տեսանյութ)

ankyun3.am-ը գրում է . Վիճակը մխիթարական չէ նաեւ Սարահարթ թաղամասում: Աշխարհագրական դիրքի պատճառով քաղաքի այս հատվածում ցուրտն ավելի սաստիկ է, հետեւանքներն էլ՝ ավելի տխուր: Բազմաբնակարան շենքերի ջրի խողովակաշարերի սառչելու մասին ահազանգերը նախորդ տարիների համեմատ կրկնակի ավելացել են: Առանց այդ էլ մաշված խողովակաշարերը, սառած ջրի ճնշմանը չդիմանալով, պայթում են՝ ստեղծելով նոր խնդիրներ: