YouTube-ն այցելուներին եւ տեսանյութերի հեղինակներին կոչ է արել զգուշություն դրսեւորել կողմնակի մարքեթինգային ընկերությունների հետ աշխատանքների ընթացքում, քանի որ դրանցից որոշները կարող են «կեղծ» դիտումներ վաճառել:
Հ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովը գյումրեցի Կարապետյանների նկատմամբ իր պարտքն համարում է կատարած: 88-ին կորցրած 4 սենյականոցի փոխարեն հատկացրել է 1 սենյականոց բնակարան, այն էլ ոչ թե տանտիրոջը, այլ Կարապետյանների նախկին հարսին:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Երիտասարդն այժմ գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Քրեական գործն արդեն դատարանում է:
«Հեղինակային իրավունքի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթները վերանայվել և համապատասխանեցվել են Եվրամիության հեղինակային իրավունքի պաշտպանությանը վերաբերող նոր ընդունված դիրեկտիվներին:
Պաշտպանական կողմը բողոքարկում է մեղադրյալի կալանավորման ժամկետը հունվարի 9-ին ևս երկու ամսով երկարացնելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: Այն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել՝ մերժելով պաշտպանական կողմի բողոքը:
Այս շաբաթ ՄԻԵԴ-ը լսելու է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը` քննության առնելով Մինաս Սարգսյանի բողոքն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության, որով նա պնդում է, որ բռնի արտաքսվել է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում գտնվող իր տանից, որը կործանվել էր 1992 թվականի հունիսին ադրբեջանական բանակի կողմից:
2014թ. հունվարին 2013թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.8% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 5.1% գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.3%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% հավելաճ:
ankyun3.am-ը գրում է . Վիճակը մխիթարական չէ նաեւ Սարահարթ թաղամասում: Աշխարհագրական դիրքի պատճառով քաղաքի այս հատվածում ցուրտն ավելի սաստիկ է, հետեւանքներն էլ՝ ավելի տխուր: Բազմաբնակարան շենքերի ջրի խողովակաշարերի սառչելու մասին ահազանգերը նախորդ տարիների համեմատ կրկնակի ավելացել են: Առանց այդ էլ մաշված խողովակաշարերը, սառած ջրի ճնշմանը չդիմանալով, պայթում են՝ ստեղծելով նոր խնդիրներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5–ին` ժամը 21.30–ի դրությամբ, Գորիս-Կապան ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Փոքրիկի վիճակը գնահատվում է ծանր: Հիվանդանոցում ևս երեխան մի քանի անգամ ուշագնաց է եղել: Երեխային հարկավոր է գումարային ու նյութական օգնություն: Ներկա դրությամբ նրան սնունդ է հարկավոր, իսկ նորմալ սննդի համար ընտանիքը գումար չունի:
Նա մեղադրվում է նրանում, որ 2013թ. դեկտեմբերի 1-ին ժամը 16:30-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գտնվող «Դալմա Գարդեն-Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Զառա» խանութ-սրահից գաղտնի հափշտակել է մեկ հատ «Զառա» ֆիրմայի 100 մլ տարողությամբ և 8.500 դրամ արժողությամբ տղամարդու օծանելիք, սակայն բռնվել է անվտանգության աշխատակցի կողմից և իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Այսօր՝ փետրվարի 5-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ոստիկանության Գյումրիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:
Մինչ Սերժ Սարգսյանը կժամաներ, կուսակցության կենտրոնական գրասենյակ հերթով ժամանեցին ՀՀԿ անդամները, առանձին- առանձին եկան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Յանուկովիչը հունվարի 28 –ին ընդունել էր վարչապետի եւ նախարարների կաբինետի հրաժարականը:
Վերջին օրերի սառնամանիքն իր ազդեցությունն է թողել մայրաքաղաք Ստեփանակերտի ջրամատակարարման վրա: Ինչպես մեզ հայտնեցին «Ջրամուղ –կոյուղի» ընկերությունում չորս օրվա ընթացքում 98 ահազանգ են ստացել բազմաբնակարան շենքերից:
Այսօր` 2013 թ. փետրվարի 5-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ. Մակյանի, քննության առնվեց ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերի քննիչ Մ.Ա.Բաբայանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացրած դիմումը:
Զանգակատուն գյուղում կատարված բնակարանային գողությունների հետքերով:
Գյումրու վաղուց շարքից դուրս եկած և ապրելու համար այլևս ոչ պիտանի դարձած վագոն-տնակներում կյանքն անօթևան ընտանքների համար մի իսկական գոյապայքարի է վերածվում հատկապես Շիրակին բնորոշ ցրտաշունչ ձմռան ամիսներին:
Ինչպես հայտնի է՝ այսօր ԱԺ-ում Հանրապետական խմբակության կողմից 58 դեմ ձայնով մերժվեց գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական չորս խմբակցությունների առաջարկը:
Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներից պահանջել է աշխատանքում պրոֆեսիոնալիզմը զուգորդել անվերապահ սկզբունքայնությանը, անաչառությանն ու պատասխանատվությանը, քանի որ ոստիկանության գործունեության մեջ հաջողություն կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ ամուր է հասարակության հետ կապը, երբ քաղաքացին հավատում է ոստիկանին:
Գործարար Աշոտ Սուքիասյանը չի ուզում, որ իրեն արտահանձնեն Հայաստանի Հանրապետություն: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասել է Վրաստանի հանրային պաշտպան Իրմա Ինասարիձեն:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար կանխատեսելի էր, որ ԱԺ իշխող Հանրապետական խմբակությունը գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին իրենց օրինագիծը կմերժի:
ԲՇՏ-ների աշխատակիցներն առաջարկում են ջրի ծորակները չփակել, որպեսզի ջուրը չհասցնի սառչել, սակայն մյուս կողմից էլ՝ բնակարաններում ջրաչափեր են տեղադրված, և ծորակը բաց թողնելու դեպքում ջրի ծախսը կմեծանա, ինչի համար մարդիկ ստիպված կլինեն մեծ
Քամին հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-10-ն ընկած ժամանակահատվածում կբարձրանա 10-12 աստիճանով:
Փետրվարի 5-ին, ժամը 17.15-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 4-ին, ժամը 14-ն անց 15 րոպեին գլխի ճակատային մասի կտրած, արյունահոսող վերքով Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 1954թ. ծնված Աշոտ Բարսեղյանը:
Բժիշկների հանրակացարանի բնակիչներն անհապաղ օգնության կարիք ունեն: Ընտանեկան նպաստի ուշացման պատճառով մի քանի ընտանիքներ չեն վճարել էլեկտրաէներգիայի վարձավճարը, ինչի պատճառով էլ հանրակացարանի որոշ սենյակներ հոսանքազրկված են:
Ադրբեջանական լրատվամիջոցը Մարտինովի այս հայտարարությունը որակել է որպես «շոկային»:
Ախուրյանում դեկտեմբերի 29-ին գրանցված ամուսինների դաժան սպանությունից հետո դիակների դատաբժշկական փորձաքննության պաշտոնական տվյալները մինչեւ այժմ հայտնի չեն: Խոսքը Ախուրյանի Պարույր Սեւակի 4 փողոցի տներից մեկում տեղի ունեցած սպանության մասին է, երբ որդին ծնողներին՝ Ախուրյանի բնակիչներ Գարեգին եւ Մանուշակ Հակոբյաններին գտել էր սպանված վիճակում:
ՀՀ պաշտպանության նախարարը համանախագահներին կոչ է արել ակտիվացնել աշխատանքները և համապատասխան միջոցներ ու մասնագետներ ներգրավել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման համար: