Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները։

Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ հիշեցնելով, որ առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվելու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում։

Մեծամասնական ընտրակարգով ընտրությունները տեղի են ունենալու Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930