Նախկինում 4 անգամ դատված կինը` նոր հանցանքով:
Մի անգամ էլ մազերից նենց ա քարշ տվել, խփել, որ ուշքը գնացել ա Մարոյի: Անընդհատ բաժանվելու մասին էր խոսում աղջիկս: Էդ Գեւորգն էլ ասում էր` էրեխուն թող, դու գնա: Էդ օրն էլ երեւի էրեխու տանելու կռիվ ա եղել: Դա կազինոներից տուն չէր գալիս, սաղից փող էր վերցնում, տանում խաղում: Մեր բարեկամներից` էլ հաշմանդամ, էլ ուսանող, սաղից փող էր վերցրել ու չէր վերադարձրել: Կազինոների համար Մարոյին էր ստիպում փող ճարեր, որ չէր ճարում, ծեծում էր աղջկաս:
Յոլյանների ընտանիքն ավելի քան 23 տարի վագոն-տնակում է բնակվում: Տարիներ շարունակ տնակը գտնվել է Գորիս քաղաքի Մաշտոցի 151 հասցեում, սակայն նույն վայրում 2012թ.-ի հուլիսին սոցիալական տուն էր կառուցվելու եւ այն տեղափոխեցին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների և ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն առանց համապատասխան փաստաթղթավորման` փաստացի օտարել են տրանսպորտային միջոցները և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության:
Mercedes G 55 AMG մակնիշի 72 PV 777 համարանիշի ավտոմեքենայով նոր կառուցվող «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրագծի համար փորված, սակայն անտերության մատնված փոսում:
Կիեւում ժողովրդական վեչեի ժամանակ Մայդանի ռադան հրապարակել է Ուկրաինայի նոր կառավարության կազմը, որը փետրվարի 27 -ին կքվեարկվի Գերագույն ռադայում:
Ալավերդի-Աքորի ճանապարհահատվածն ամենաանբարեկարգներից է միջհամայնքային ճանապարհների մեջ: Առանց այն էլ քանդված ճանապարհների վիճակն ավելի է վատանում ձմռան ու գարնան ամիսներին, երբ տեղումները լցվում են ճանապարհափոսերն ու ավելի մեծացնում դրանք:
Այդ մասին հայտարարվել է Եվրամայդանում ժողովրդական վեչեի ժամանակ: Վեչեն ծափողջույններով է ընդունել այդ տեղեկությունը:
«Ամեն օր անցնում ա ու ինձ տեսնում ա պլակատով կանգնած, մի անգամ գոնե 2 րոպեով իջնի, ասի` միգուցե ինձ ճիշտ չեն տեղեկացրել: Տասից ավել դիմում եմ ներկայացրել, վերջին չորս դիմումին չեն էլ պատասխանել»:
Հայաստանը բրենդավորման համաշխարհային ինդեքսում այժմ զբաղեցնում է 137-րդ հորիզոնականը, մինչդեռ այս ցուցանիշի բարելավումը էական ազդեցություն կարող է ունենալ երկրի զարգացման հետագա ընթացքի վրա:
Տեսախցիկը արձանագրել է մահվան ելքով վրաերթը. «Օպելի» վարորդը որոնվում է: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային հերթացուցակներում հաշվառված տասնյակ ընտանիքներ այդպես էլ պահանջվող փաստաթղթերը չհանձնեցին ՀՀ քաղշիննախարարության բնակբաշխման հանձնաժողովին և փաստացի զրկվեցին բնակարան ստանալու իրենց իրավունքից:
Դատապարտյալը համակարգչով խարդախություններ է կատարել և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ուկրաինայում այսօր նոր կառավարություն է ձեւավորվում: Նախարարների կաբինետի անդամներն արժանանում են Մայդանի հավանությանը:
Շուրջ 20 հազար հայեր կորցրին իրենց իսկ ձեռքով կառուցած քաղաքում ապրելու իրավունքը, ենթարկվեցին անմարդկային նվաստացումների եւ ունեցրկման, իսկ տասնյակ հայորդիներ գազանաբար սպանվեցին ու խոշտանգվեցին։
Բելառուսի Հանրապետությունը Հայաստանում դեսպանության համար Կոտայքի մարզի Առինջ գյուղում ձեռք կբերի մոտ 0.5 հա հողամաս: Այս նպատակով թույլտվություն տրամադրելու համար ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում կընդունի հատուկ որոշում:
Նա նաեւ տեղեկացրել է, որ ներկայումս հետաքննչական գործողություններ են կատարվում, որից հետո որոշում կկայացվի զանգվածային սպանությունների համար պատասխանատու մի շարք այլ պաշտոնյաների նկատմամբ եւս հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
Փետրվարի 26-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Տավուշի մարզ և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում:
Իրանի իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Վանգելիս Մեյմարակիսն էլ հավաստիացրել է, որ Հունաստանը որպես ԵՄ խորհրդի նախագահող երկիր հնարավորինս կնպաստի ՀՀ-ԵՄ կապերի սերտացմանը. «Իմ այցը Հայաստան, հատկապես այս շրջանում, երբ Հունաստանն ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը, խորհրդանշական ուղերձ է առ այն, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ», – հավելել է նա:
Նա ընդգծել է, որ գործարարը ժամանակին գումար է ունեցել, սակայն այսօր նա բացի պարտքերից ուրիշ ոչինչ չունի ու նրա սպանությունը համարել հայերի բիզնեսի հանդեպ ոտնձգություն, ճիշտ չէ:
Թումանյանի տարածաշրջանի Դեբեդ գյուղում տարեկան միջինը 5-ից 10 երեխա է ծնվում: Գյուղում հիմա նախադպրոցական տարիքի մոտավորապես 20 երեխա կա: Գյուղը մանկապարտեզ ունի, որը սակայն, ձմռան ամսիներին չի աշխատում: Դպրոցում, որտեղ խորհրդային տարիներին մինչև 500 աշակերտ էր լինում, հիմա 110 աշակերտ կա:
«Իմ որդու գործում ամեն ինչ նորմալ է: Ես չեմ մասնակցում դատերին, ոնց որ դատը պիտի գնա, այդպես էլ պիտի գնա, ինքն իր արած գործի համար պետք է պատիժը կրի»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, թե դա ամենևին էլ չի նշանակում, որ ինքը չի անհանգստանում որդու համար:
Սենատոր Ջոն Մակքեյնը վառ օրինակ է, թե ինչպես են Միացյալ Նահանգների պաշտոնյաները շատ հաճախ սխալ գնահատում արտաքին ճգնաժամերը, համարելով, որ որևէ երկրում ժողովրդավարություն հաստատելու լավագույն միջոցը ԱՄՆ-ի կողմից զանգվածային ռմբակոծությունն ու ներխուժումն է:
Փետրվարի 25-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Վանատուր թաղամասից, ապօրինի թմրանյութեր պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1954 թ. ծնված Նորիկ Փ.-ին և 1980 թ. ծնված Հայկ Փ.-ին:
21 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 51-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:
Վարչապետը նաև հայտարարեց, թե այն մարդիկ, ովքեր ընդունել են այդ որոշումները, այսօր նստած են ԱԺ դահլիճում և նրանք քաջատեղյակ են, թե ինչո՞ւ է Կառավարությունը 2000 թվականին որոշում կայացրել պայմանագիր ստորագրել չինացիների հետ՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու համար, ինչո՞ւ է Կառավարությունը 2002 թվականին հավանության արժանացրել այդ պայմանագրին և, ի վերջո, ինչո՞ւ են այդ համատեղ ձեռնարկությունը ստեղծել:
ԼՂՀ գյուղատնտեսության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ՝ սննդամթերքի անվտանգության որակի, օպերատիվ եւ վերահսկողության տեսչության տեսուչների կողմից սույն թվականի փետրվարի 21-ին կատարվել է օպերատիվ ստուգումներ ԼՂՀ Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերում, որի ընթացքում հայտնաբերվել է 58 տուփ, 4.6կգ, 12 շիշ ժամկետանց ապրանքատեսակներ,որոնք առգրավվել եւ ոչնչացվել են տնօրենների համաձայնությամբ:
Փոխվարչապետն այցն ավարտեց Գյումրիում: Քաղաքապետարանում մարզպետի եւ քաղաքապետի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկություններ ներկայացրեց համայնքային ենթակայության հաստատությունների գործունեության, ինչպես նաեւ փողոցների ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքների ընթացքի մասին:
Փետրվարի 24-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայում գտնվող խանութից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ալֆրեդ Մ.-ին: