ԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջև

Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության և Մոսկվայում Ինդոնեզիայի դեսպանության նախաձեռնությամբ կայացել է «Ինդոնեզիա – ԵԱՏՄ» գործարար երկխոսությունը։

Հանդիպման նպատակն էր ԵԱՏՄ անդամ երկրների և Ինդոնեզիայի գործարարների միջև երկարաժամկետ և փոխշահավետ գործընկերության ձևավորումը։

«Ազատ առևտրի համաձայնագիրը նախևառաջ գործնական օգուտ է բիզնեսի համար։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ-ի կողմից ինդոնեզական արտահանողների համար կիրառվող ներմուծման մաքսատուրքի միջին դրույքաչափը 7,6%-ից կնվազի մինչև 1,5%, իսկ Ինդոնեզիա մեր արտահանողների համար՝ 10,2%-ից մինչև 2%։ Սա փոխադարձ առևտրի համար սկզբունքորեն նոր հնարավորություններ է ստեղծում», – նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության դեպարտամենտի առևտրի կարգավորման հատուկ հարցերի բաժնի ղեկավար Կիրա Դանիլչևան։

Հիշեցնենք, որ փաստաթուղթը ներառում է ոչ միայն սակագնային պարտավորություններ, այլև կարգավորող հարցեր՝ էլեկտրոնային առևտրից և մրցակցությունից մինչև թվայնացում, տրանսպորտ և «կանաչ» աճ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930