 
                        Ուկրաինայի վարչապետի լիազորությունները կիրականացնի փոխվարչապետ Արբուզովը
 
                                    Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրամանագիր է ստորագրել, որով Ուկրաինայի վարչապետի լիզորությունների իրականացումը վերապահվում է   փոխվարչապետ Սերգեյ Արբուզովին, հաղորդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարկան էր ներկայացրել երկրում նոյեմբերից սկսված բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին: Յանուկովիչը հունվարի 28 –ին ընդունել էր վարչապետի եւ նախարարների կաբինետի հրաժարականը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        