38-ամյա Արթուր Սարխոշյանը, ով եղբոր գերեզմանի մոտ սպանել էր կնոջը՝ 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանը, կալանավորված է եւ օրերս կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Կիեւում իրավիճակի սրման հետ կապված սպառնացել է «առանձին անձանց» նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:
Պատվաստումից հետո հիվանդանոցում մահացած 10 օրական երեխայի մահվան փաստով հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:
22 վարորդ մեքենան վարել է անսթափ վիճակում, իսկ 55-ը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի:
«Տեղեկատվություն «Բորիսպոլ» օդանավակայանից. Ժամը 11:25-ին օդ է բարձարցել Յանուկովիչի էյրբասը: Ով եւ որ ուղղությամբ` հայտնի չէ»,-գրում է լրագրողը:
ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանը խոսում էր ներդրումների նվազումից և ասում, որ կապիտալը խուսափում է մեր երկրից։ Իսկ ուր է գնում հենց իր՝ Ծառուկյանի կապիտալը
«Մենք պատրաստ ենք խոսել, նստել և քննարկել,կոմպրոմիս գտնել, բայց ոչ մարդկային զոհերի գնով»,-ասել է Կլիչկոն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փորձում է զանգահարել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Կիեւում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, սական վերջինս չի պատասխանում:
Շիրակի մարզից արտագնա աշխատանքի մեկնողները վախենում, սակայն ետ չեն կանգնում սահմանը հատելու մտքից: Այս երկընտրանքը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնությունից ելքի, մուտքի և ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին դաշնային օրենքներում կատարված փոփոխություններով:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 13.30-ին, 1951 թ. ծնված Մովսես Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի կարճեցված փողով և խզակոթով հրացան և 9 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Լրագրող Տատյանա Դանիլենկոն Twitter-ի իր էջում գրել է, որ դեպի Կիևի կենտրոն մեծ արագությամբ զրահատեխնիկա է շարժվում. երկու ԲՏՌ-ների վարորդները դիմակներով են:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Պաշտոնական տվյալներով` անկարգությունների զոհ է դարձել 9 մարդ` յոթ ցուցարար եւ երկու ոստիկան:
Իրականում այս օրենքի նպատակը ոստիկանության պահպանության ստորաբաժանումների համար գործունեության նոր ոլորտներ ստեղծելն է, ավելի պարզ ասած՝ գումար աշխատելու հնարավորությունների մեծացումը:
Գողը գողից գողացավ կամ` ուշացած զղջում:
Գյուղ ժամանած Լոռու մարզի փրկարարական վարչության ծառայողները, գյուղի 22-րդ փողոցի վերջնամասում գտնվող փլուզված անասնագոմ շինության տակից դուրս են բերել տանտիրոջ 83-ամյա Թոռուն Դարբինյանի դին:
Բեռլինի Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Սյուզան Ստյուարտը, 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-ի պետքարտուղարի` Եվրոպայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի և Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետի գաղտնալսված խոսակցությունը, ասաց, թե Եվրոպայում դրա վրա չեն զարմացել:
Փետրվարի 15-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Հենրիխ Հ.-ին:
Բերդի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում նա ծանոթացել է տարածաշրջանում իրականացվող ճանապարհաշինական եւ սոցիալական ենթակառուցվածքների բարելավման ծրագրերին:
Եթե ուզում ես մարդու էությունը ճանաչել` պաշտոն տուր, իսկ երբ մարդիկ զրկվում են իրենց աթոռներից` մոռանում են, թե ինչն ինչից հետո էր, և, թե հենց իրենք պաշտոնավարման ընթացքում ինչ են արել:
Փետրվարի 14-ին, ժամը 00.55-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Սայաթ-Նովա գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել 1986 թ. ծնված Գոռ Դ.-ին:
ԱՆ նախաձեռնությամբ և վերահսկողությամբ թմրամոլները բուժման նոր տարբերակի կանցնեն: Երևանից և Վանաձորից հետո մեթադոնային բուժման եղանակը ներդրվել է Շիրակի մարզում:
Հասարակական կազմակերպությունների և «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության կողմից Հայաստանում գազի կալորիականության համատեղ ստուգաչափումների գործընթացը կշարունակվի: Այս մասին 168.am-ին ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ միաժամանակ հավելելով, որ այնուամենայնիվ դրա կարիքը առանձնապես չկա:
ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս») վստահեցնում է, որ Սամվել Ալեքսանյանը մասնակցել է արցախյան պատերազմին: «Իհարկե, մեր հետ մասնակցել է, կռվել է ու սպա է ինքը»:
Փետրվարի 16-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Տարոնի բաժին է դիմել 1953 թ. ծնված Զոհրաբ Թ.-ն և հայտնել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը բացելով` իր բնակարանից գողացել են ավտոմեքենայի 30 մարտկոց և չհրկիզվող պահարան, որի մեջ եղել են փաստաթղթեր` պատճառելով մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս:
Փետրվարի 16-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Երևանի Շիրազի փողոցի թիվ 50 շենքի մոտ նկատել են մի տղամարդու` «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկում ապակիներ դասավորելիս:
Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայով հիվանդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է:
«…Այդ սարքերի միջոցով հայտնաբերված և արձանագրված վարչական իրավախախտումներով գանձվել է 6 միլիարդ 180 միլիոն 699 հազար 282 դրամ»,- նշված էր ոստիկանության պատասխանում:
Տիզբոնում քրիստոնեությունն առերես ուրացած նախարարները Հայաստան վերադառնալուց հետո պարսիկների դեմ ապստամբություն չէին ծրագրել…
Սամվել Անդրեասյանն առավոտից մինչև անկողին մտնելը գազի սարքի մոտ կանգնած «տաքանում» է: Իրեն թվում է, թե տաքանում է, որովհետև տևական ժամանակ գազը չի միացվում…