
Թուրք երիտասարդը մեղադրվում է վարտիքում ոսկյա շղթաներ Հայաստան ներկրելու մեջ

Թուրքիայի 27-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության համար: Նա մեղադրվում է նրանում, որ 2013թ. սեպտեմբերի 30-ին «Ստամբուլ-Երևան» ավիաչվերթով, Թուրքիայից ժամանելով Հայաստան, իր ներքնազգեստի՝ վարտիքի, հատուկ պատրաստված գրպանիկ-թաքստոցում մաքսային հսկողությունից թաքցնելով, ապօրինի Հայաստան է ներկրել ոսկյա շղթաներ, որոնք նույն օրը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրում, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված կրկնակի զննությամբ, հայտնաբերվել են նրա մոտից: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:
27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության համար (ՀՀ քրեական օրենսգրի 251-րդ հոդվածի 1-ին): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Երիտասարդն այժմ գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Քրեական գործն արդեն դատարանում է: