
Twitter-ում Հռոմի Պապի լատիներեն միկրոբլոգը մեծ ժողովրդականություն է վայելում. Veni vidi vici

Twitter ցանցում Հռոմի Պապի լատիներենով միկրոբլոգը`@Pontifex_ln, մեծ ժողովրդականություն է վայելում. այն արդեն ունի ավելի քան 200 հազար բաժանորդ:
Նման հաջողություն չէին սպասում անգամ աքաունտի ստեղծման գաղափարի հեղինակները, հաղորդում է AFP գործակալությունը: Ընդ որում, դիտումների թվով լատիներեն էջը գերազանցում է արաբերեն եւ գերմաներեն տարբերակների ցուցանիշը:
Ամերիկացի հոգեւորական Դանիել Գալահերի կարծիքով` «լատիներենը միջազգային լեզու է, որը կենդանի է մինչ օրս»: Ըստ նրա` կաթոլիկների հոգեւոր առաջնորդի ելույթները բավականին բարդ է թարգմանելը, բայց երբեմն` զվարճալիէ դառնում, հատկապես երբ խոսքը վերաբերում է ժամանակակից համացանցային լեզվով փոխանցելուն: