Բաժիններ՝

Ինչպե՞ս կարող են ՀՀ քաղաքացիները իմանալ՝ իրենց մուտք ՌԴ արգելված է, թե ոչ. NEWS.am

Հայաստանի քաղաքացիները ավելորդ քաշքշուկից եւ ֆինանսական ծախսերից խուսափելու համար նախապես կարող են պարզել՝ արդյոք իրենց մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելված է, թե ոչ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միգրացիոն ծառայության գործակալության պետ Գագիկ Եգանյանը։

«ՌԴ միգրացիոն ծառայության կայքում տեղեկատվական ռեսուրս է տեղադրված, որտեղ յուրաքանչյուր անձ, որը կասկածում է իր մուտքի հետ կապված հանգամանքները, կարող է այցելել կայք, անձնական տվյալները մուտքագրել,  հետեւել հրահանգներին եւ իմանալ՝ իր մուտք արգելվում է, թե ոչ։ Անգամ խոստացել էին հարստացել այդ տեղեկատվական ռեսուրսը եւ տեղադրել ինֆորմացիա արգելանքի ժամկետների, պատճառների մասին։ Ավելին՝ եթե ինչ-որ մեկը դժգոհ է կամ համաձայն չէ, նկատառումներ ունի, կարող է դիմել ՌԴ դաշնային ֆեդերալ միգրացիոն ծառայություն,  դիմելու պարգայում այդ դիմումը քննության կառնեն»,-ասաց ծառայության պետը։

Գագիկ Եգանյանն ասաց նաեւ, որ Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի, այլեւ այն բոլոր օտարերկրացիների համար, որոնք իր օրենսդրությունը խախտում են, կիրառում է խիստ միջոցներ, ձգտում է ազատվել օրենսդրությունը խախտող քաղաքացիներից եւ հետագայում արգելել նրանց մուտքը իր երկիր։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս