
Տղամարդը մեղադրվում է «Զառա» խանութ-սրահից օծանելիք գողանալու փորձի մեջ

Երևանի 25-ամյա բնակիչը մեղադրվում է «Դալմա Գարդեն-Մոլ» առևտրի սրահից գողության փորձ կատարելու մեջ: Նա մեղադրվում է նրանում, որ 2013թ. դեկտեմբերի 1-ին ժամը 16:30-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գտնվող «Դալմա Գարդեն-Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Զառա» խանութ-սրահից գաղտնի հափշտակել է մեկ հատ «Զառա» ֆիրմայի 100 մլ տարողությամբ և 8.500 դրամ արժողությամբ տղամարդու օծանելիք, սակայն բռնվել է անվտանգության աշխատակցի կողմից և իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:
Նրան մեղադրանք է առաջադրվել գողության փորձի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդված 1-ին մաս): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Գործին որպես ապացույց կցված է տեսանյութ, ինչպես նաև օծանելիքը: